ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի խոստովանությունը. «Խաղաղության օրակարգը» տապալվել է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը երեկ կեսօրին մոտ ժամանել էր Ազգային ժողով, որտեղ փորձում էր պատասխանել պատգամավորների հարցերին, ինչպես նաև ելույթ է ունեցել։ Այդ ելույթը կարելի է մեկ արտահայտությամբ բնութագրել՝ «Ելույթ ոչնչի մասին»։

Փաշինյանը մի քանի պատճառ է նշել, թե ինչու է նման իրավիճակ ստեղծվել, բայց այդպես էլ 1.5 ժամ տևած ելույթի և հարց ու պատասխանի ընթացքում չի խոսել այն մասին, թե ինչպես է պատկերացնում բանակցային ապագան Ադրբեջանի հետ՝ պնդելով, թե Ադրբեջանի գործողությունները սադրանք են, իսկ հայկական կողմը որևէ ագրեսիայի չի դիմել, նա հայտարարել է, թե Ադրբեջանը մերժում է Հայաստանի առաջարկած 6 սկզբունքները՝ պնդելով, որ Ղարաբաղի հարցը փակված է։ 

«Չեն ուզում Հայաստանի հետ քննարկել Ղարաբաղի հարցը, որովհետև իրենց դիրքորոշումն այն է, որ Ղարաբաղի հարցը լուծված է, կամ առնվազն դա Ադրբեջանի ներքին հարցն է, ներքին խնդիրն է»,- ասել է Փաշինյանը։

Ընդ որում վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն անձամբ է խոստովանում, որ իր հռչակած «Խաղաղության օրակարգը» վերջնականապես տապալվել է և ձախողվել։ Նրա խոսքով տեսականորեն, եթե անգամ այս պայմաններով Հայաստանը համաձայնի Ադրբեջանի առաջ քաշած բոլոր պայմաններին, պարզ չէ, թե մինչև ուր կարող են հասնել Ադրբեջանի տարածքային նկրտումները։

«Նրանք երբեմն սկսում են Նռնաձորից և շարունակում են Զանգեզուրով կամ Սյունիքի մարզով և ավարտում են Հայաստանի մայրաքաղաք Երևանով։ Ես ուզում եմ ընդգծել, որ եթե սրանք լինեին պարզապես հարցազրույցներ և հայտարարություններ կարելի էր դրանց նորից չանդրադառնալ, բայց սա հետևողական քաղաքականություն է Ադրբեջանի կողմից»,- նշել է Փաշինյանը և հայտնել, թե իր բառերով այս սահմանային լարման հաջորդ պատճառն այն է, որ Ադրբեջանը Հայաստանի տարածքով անցնող միջանցք է պահանջում, իսկ իրենք չեն պատրաստվում որևէ մեկին միջանցք տալ։ 

Ավելին, ստեղծված ծայրահեղ ծանր իրավիճակը թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ նրա կուսակիցները մեկնաբանում են «սահմանային միջադեպ» տերմինով, մինչդեռ շատ ավելի սազական և տեղին էր «ռազմական ագրեսիա» տերմինը, որն օգտագործելու դեպքում, Հայաստանը կկարողանար լուրջ պահանջներ ներկայացնել ՀԱՊԿ իր գործընկերներին, իսկ այժմ Նիկոլ Փաշինյանը վախենում է ոչ միայն Ռուսաստանից և Ադրբեջանից, այլև ՀԱՊԿ-ի մյուս գործընկերներից և փորձում նրանց չներքաշել, դրա փոխարեն տուժում, զոհվում և գերեվարվում են տասնյակ հայ զինծառայողներ։

Նարեկ Հայրապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular