Ոսկու գինը նվազում է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՉորեքշաբթի առավոտյան ոսկու գինը նվազում է, մնում է մեկ տրոյական ունցիայի դիմաց մոտ 1715 դոլար մակարդակում, մեկ օր առաջ ԱՄՆ-ում գնաճի վիճակագրության հրապարակումից հետո թանկարժեք մետաղի գինը 1740 դոլարից ընկել է մինչեւ 1710 դոլար, վկայում են աճուրդների տվյալները։
Նյու Յորքի Comex բորսայում ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսների գինն ընկել է 3.2 դոլարով կամ 0.19 տոկոսով՝ մինչեւ 1714.2 դոլար մեկ տրոյական ունցիայի դիմաց։ Արծաթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0.84 տոկոսով՝ մինչեւ 19.328 դոլար ունցիայի դիմաց։
Երեքշաբթի ոսկու գինն ընկել է 1.3 տոկոսով՝ համաշխարհային արժույթների նկատմամբ դոլարի 1.5 տոկոսով ամրապնդման ֆոնին, որը հաջորդել է ԱՄՆ-ում գնաճի վերաբերյալ տվյալների հրապարակմանը։ Ավելի ուժեղ դոլարը ոսկին պակաս հասանելի է դարձնում այլ արժույթներով գնման դեպքում։