ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը հարվածել է մարտական գործողությունների գոտում հումանիտար առաքելություն իրականացնող ՌԴ Անվտանգային ծառայություն իրականացնող տրանսպորտային միջոցներին. ՀՀ ՊՆ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ադրբեջանը հարվածներ է հասցրել մարտական գործողությունների գոտում հումանիտար առաքելություն իրականացնող ՌԴ Անվտանգային ծառայություն իրականացնող տրանսպորտային միջոցներին։

Այն մանրամանսեր չեն բերվում:

ՊՆ հաղորդագրության մեջ ասվում է, որ ժամը 15:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծին կրկին ծայրահեղ լարվել է։

«Ժամը 13:00-ից սկսած Սոթքից մինչև Գորիս ընկած ամբողջ սահմանագծով թշնամին վերսկսել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը՝ լայնորեն կիրառելով հարվածային անօդաչու թռչող սարքեր։ Հատկանշական է, որ հարվածներ են հասցվել նաև մարտական գործողությունների գոտում հումանիտար առաքելություն իրականացնող ՌԴ Անվտանգային ծառայություն իրականացնող տրանսպորտային միջոցներին։ Սա հերթական վկայությունն է, որ չնայած պաշտոնական Բաքվի հայտարարություններին, ադրբեջանական ԶՈՒ-ն տարբերություն չի դնում թիրախների միջև։ Հրթիռահրետանային հարվածներին զուգահեռ ադրբեջանական ստորաբաժանումները վերսկսել են նաև դիրքային առաջխաղացման փորձերը»։

Հայտարարության մեջ նշված է, որ ՀՀ ԶՈՒ-ն ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները թշնամուն համարժեք պատասխանելու համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular