«Շուտով ես կդառնամ մայր». VARDA (ֆոտո)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԻնչպես արդեն տեղեկացրել ենք, պարուհի VARDA-ի մտերիմ ընկերուհին՝ 34-ամյա երգչուհի Աննա Սեդոկովան շուտով երրորդ երեխային լույս աշխարհ կբերի:
«Վիա Գրա» խմբի նախկին անդամի հղիության մասին գրել էինք դեռ դեկտեմբերին: Պոպ-երգչուհին 2 դուստր ունի .
12-ամյա Ալինան և 5-ամյա Մոնիկան: Նրանք տարբեր հայրերից են: Ալինայի հայրը ֆուտբոլիստ Վալենտին Բելկեվիչն է: Մոնիկան ծնվել է, երբ Սեդոկովան ամուսնացել է բիզնեսմեն Մաքսիմ Չերնյավսկու հետ:
Մեկ կես տարի է, ինչ Սեդոկովան նոր երկրպագու ունի: Այսօր Սեդոկովան իր Instagram-ում լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով կլորացած փորիկը:
VARDA-ն իր հերթին կիսվել է այդ ուրախալի լուրով. «Ուզում եմ ձեզ հետ կիսվել ուրախալի լուրով, շուտով ես կդառնամ մայր: Կնքամայր»,-լուսանկարի մեկնաբանության մեջ գրել է պարուհին: