ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փնտրվում է 18 գլուխ. իշխանականներին բարդ է լինելու դարձի բերելը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի խորհրդարանական ընդդիմությանը՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներին կես գիշերն անց հաջողվել է հավաքել 35 ստորագրություն Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու և վարչապետի իմփիչմենթի գործընթաց սկսելու համար։ Հարկավոր է սակայն 36 քվե, ինչը ընդդիմությունն այս պահի դրությամբ չունի։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի մեկ երրորդի ստորագրություններով է հնարավոր իմփիչմենթի գործընթաց նախաձեռնել, սակայն ընդդիմության 36-րդ անդամը՝ Իշխան Զաքարյանը, գրեթե մեկ տարի առաջ դուրս եկավ «Պատիվ ունեմ» խմբակցությունից և այժմ անկախ պատգամավոր է։ Թեպետ չար լեզուներն ասում են, որ ավելի շատ զբաղված է փաշինյանական իշխանության շահերը պաշտպանելով։ 

Որպեսզի հնարավոր լինի ոչ միայն հարցը ներկայացնել Ազգային ժողովի քննարկմանը, այլ նաև ապահովել անհրաժեշտ մեծամասնությունը Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի իմփիչմենթ հայտարարելու համար, հարկավոր է ևս 18 պատգամավորի քվեարկության։ Իհարկե, ընդդիմությունը խոստանում է գնալ յուրաքանչյուրի հետևից, տանը կամ աշխատավայրում և պարզել, թե ովքեր են միանալու այս նախաձեռնությանը, սակայն վստահաբար կարելի է ասել, որ եթե չափազանց լուրջ ֆորս-մաժորային իրավիճակներ չլինեն, ապա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներին առնվազն այս պահի դրությամբ անհնար է բերման ենթարկել և պարտադրել, որ նրանք քվեարկեն Նիկոլ Փաշինյանի դեմ։

Բանն այն է, որ Փաշինյանը իր կողմնակիցներին պահում է խմբակցության կազմում ոչ թե նվիրվածության, գաղափարների և լավ աշխատանքի, այլ բացառապես կոմպրոմատների միջոցով և միայն այդ կերպ է կարողանում մեկ տարուց ավելի ապահովել նրանց կողմից կոճակ սեղմելու պարտավորությունը։

Իսկ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները հրաշալի հասկանում են, որ անգամ ընդդիմության կողմն անցնելու դեպքում, շատ կարճ ժամկետում զրկվելու են մանդատից և նաև զրկվելու են ապրելու բոլոր հնարավորություններից։

Գաղտնիք չէ, որ «Քաղաքացիական պայմանագրի» պագամավորների մեծ մասը ո՛չ նորմալ կրթություն ունի, ո՛չ մասնագիական հմտություններ՝ խորհրդարանից դուրս այլ աշխատանք անելու։ Իսկ Ազգային ժողովը նրանց համար դարձել է իրենց հիպոտեկները փակելու հիմնական վայրը։

Հարություն Թորոսյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular