ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր մանրամասներ Արագածոտնում 26-ամյա կնոջ ինքնասպանության դեպքից

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ մարզի 26-ամյա բնակչուհու մահվան դեպքի առթիվ։ Երիտասարդ կնոջ մահվան մասին հաղորդումն ստացվել է փետրվարի 3-ին. Ներքին Բազմաբերդ գյուղի ամբուլատորիայից ստացված ահազանգի համաձայն՝ Ագարակավան գյուղի 26-ամյա բնակչուհին կախվել է։

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Նախնական տվյալներով՝ Արագածոտնի մարզի 26-ամյա բնակչուհին 2017թ. փետրվարի 3-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, ինքնասպանություն է գործել՝ իրենց տան հարևանությամբ գտնվող անասնագոմի առաստաղի տախտակից հակի թելով կախվելու միջոցով։

Դեպքի առթիվ փետրվարի 7-ին ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ երիտասարդ կնոջ ինքնասպանություն գործելու հանգամանքները պարզելու, դեպքի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Քննության արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular