ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շոյգուն Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պետի հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանում. ՌԴ ՊՆ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևի հետ, հայտնում է ՌԴ ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը։

ՌԴ պաշտպանության նախարարության ղեկավարը Վելիևի հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանում։

«Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հեռախոսով զրուցել է Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևի հետ։ Քննարկվել են տարածաշրջանում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր»,- հայտնում է մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ՝ քննարկելով Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում իրավիճակը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի զինված ուժերը սեպտեմբերի լույս 13-ի գիշերը՝ 00:05-ի սահմաններում, հարձակման են անցել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի երկայնքով՝ ռազմական գործողություններ ձեռնարկելով Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի ուղղություններով: ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը: Հարվածներ են հասցվում նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին: Նախնական տվյալներով՝ հայկական կողմն ունի 135 զոհ: ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ հայ-ադրբեջանական սահմանին հանգիստ է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular