ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չինաստանը պատրաստ է աշխատել Իրանի հետ՝ զարգացող երկրների ընդհանուր շահերը պաշտպանելու համար. Սի Ծինփին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սամարղանդում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հանդիպել և բանակցություններ է վարել չինացի գործընկեր Սի Ծինփինի հետ, հայտնում է Mehr գործակալությունը։

Չինաստանը շնորհավորել է Իրանին Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) լիիրավ անդամակցության կապակցությամբ՝ ընդգծելով, որ պատրաստ է ամրապնդել  համագործակցությունը ՇՀԿ շրջանակում: Այս մասին հանդիպման ժամանակ ասել է Չինաստանի ղեկավարը։

Սին ընդգծել է, որ Չինաստանն աջակցում է Իրանին իր ազգային ինքնիշխանությունն ու ազգային արժանապատվությունը պաշտպանելու հարցում և պատրաստ է աշխատել Իրանի հետ՝ ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը պահպանելու և զարգացող երկրների ընդհանուր շահերը պաշտպանելու համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular