ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞րն է փաշինյանական պատգամավորների հիստերիայի պատճառը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Հայաստանում սրվել է նաև ներքաղաքական իրավիճակը։

Ընդդիմությունը վերջին օրերին բավականին հուժկու հանրահավաքներ է անում, իսկ ընդդիմադիր պատգամավորները վերադարձել են խորհրդարան և «ուտում են» իշխող խմբակցության կյանքը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության վարքը երեկ խորհրդարանում կարելի է անվանել մեկ բառով՝ հիստերիկ։

Պատգամավորների՝ հատկապես իգական սեռի ներկայացուցիչները, առիթը բաց չէին թողնում թե՛ ընդդիմադիր պատգամավորների և թե՛ լրագրողների վրա հարձակվելու համար, հատկապես այդ առումով աչքի էր ընկնում ՔՊ պատգամավոր Քրիստինե Պողոսյանը։

Հենց նրա հետ կոնֆլիկտից հետո Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ոչ թե նկատողություն հայտարարեց իր կուսակցին, այլ երկու լրագրողների հեռացրեց Ազգային ժողովից։

ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ, պատգամավորի նման հիստերիկ պահվածքի պատճառը լիովին բացատրելի է։ Նախօրեին, երբ հայտարարվեց, որ ընդդիմությունը գնալու է պատգամավորների տներով, «Քաղպայմանագրի» պատգամավորները բոլորը փոխել են իրենց տեղակայման վայրերը և այժմ բնակվում են գաղտնի բնակարաններում, կամ էլ իրենց ընկերների մոտ, իսկ իրենց տները փակ են մնացել։

Թեև ընդդիմությունը այնքան էլ լավ չի կատարել իր տված խոստումը և ընդամենը մեկ-երկու պատգամավորի տուն է գնացել, սակայն «Քաղպայմանագրի» անդամները մտավախություն ունեն, որ վաղ թե ուշ հանրությունը գալու է իրենց հետևից և հաշիվ է պահանջելու։

Սա է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները ընկել են ցայտնոտի մեջ, և անհարկի հարձակումներ են գործում լրագրողների և պատգամավորների վրա։ Ի վերջո նրանք էլ հասկանում են, որ անհրաժեշտ պահին Նիկոլ Փաշինյանը իրենց չի պաշտպանելու, այլ մտածելու է բացառապես սեփական կաշին փրկելու համար, իսկ «Քաղպայմանագրի» պատգամավորները դեմ հանդիման մնալու են հանրության և իրենց դավաճան համարողների հետ։

Տարոն Լևոնյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular