ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրավիճակը շարունակում է մնալ կայուն լարված. ՀԱՊԿ առաքելության ղեկավարը ծանոթացել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀԱՊԿ առաքելության առաջավոր խմբի Հայաստան կատարած այցի շրջանակում կազմակերպության միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովն այցելել է Հայաստանի Հանրապետությունում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչություն, հայտնում է ՀԱՊԿ թելեգրամյան ալիքը:

Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանային վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ռոման Գոլուբիցկին Անատոլի Սիդորովին տեղեկացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին:

«Տևական ժամանակ ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության պատասխանատվության գոտում իրավիճակը շարունակում է մնալ կայուն լարված: Ներկա դրությամբ առավել հանգիստ իրավիճակ է հայ-թուրքական, հայ-իրանական սահմաններին, սակայն հայ-իրանական սահմանին հարող տեղանքն ունի որոշակի առանձնահատկություններ:Եվ այն ուղղությունները, որտեղ սահմանապահներն ամբողջ խորությամբ կատարում են Իրանի, Թուրքիայի հետ սահմանների հսկողության առաջադրանքներ, այստեղ մենք կենտրոնացնում ենք ջանքեր՝ փոխգործակցելով ՌԴ ԶՈՒ ստորաբաժանումների, ռուսական խաղաղապահ զորակազմի, մեր գործընկերների՝ ՀՀ ԶՈՒ-ի, ԱԱԾ սահմանապահ զորքերի, ոստիկանության, իշխանական մարմինների, տեղի բնակչության հետ՝  փորձելով սահմանային անվտանագություն ապահովել բոլոր ուղղություններով»,- ասել է Գոլուբիցկին:

Բացի այդ, հաղորդվում է, որ Սիդորովը Հայաստան ՀԱՊԿ առաքելության առաջավոր խմբի այցի ընթացքում հանդիպել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։

«Չէինք կարող չգալ, նույնիսկ պարտավոր էինք»,- դեսպանի հետ հանդիպմանն ասել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը:

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի որոշման համաձայն՝ 2022 թվականի սեպտեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետություն է ժամանել դիտորդական առաքելության առաջադեմ խումբը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի զինված ուժերը սեպտեմբերի լույս 13-ի գիշերը՝ 00:05-ի սահմաններում, հարձակման են անցել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի երկայնքով՝ ռազմական գործողություններ ձեռնարկելով Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի ուղղություններով: ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը: Հարվածներ են հասցվում նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին: Նախնական տվյալներով՝ հայկական կողմն ունի 135 զոհ: ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ հայ-ադրբեջանական սահմանին հանգիստ է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular