ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը սինխրոնիզացված է Ուկրաինայի հակահարձակման հետ». քաղաքագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Argumenti.ru-ն գրում է, որ քաղաքագետ Կարինե Գևորգյանը այն կարծիքին է, որ հայ-ադրբեջանական նոր հակամարտությունը կվարկաբեկի Ռուսաստանի իմիջը համաշխարհային ասպարեզում։ Փորձագետը նման կարծիք է հայտնել Argumenty Nedeli հրատարակությանը։

«Այս գործողությունները սինխրոնիզացված են Ուկրաինայի հակահարձակման հետ։ Այս իրադարձություններից երկու օր առաջ Մեծ Բրիտանիայի և Ամերիկայի արտաքին քաղաքական գերատեսչությունները դիմել էին Երևանում գտնվող իրենց աշխատակիցներին տարհանվելու և սահմանին չմոտենալու հանձնարարականներով։ Ակնհայտորեն, այս իրադարձությունները նպատակ ունեն վարկաբեկել Ռուսաստանի իմիջը և լարվածություն ստեղծել Ռուսաստանի սահմաններին մոտ գտնվող մի շարք տարածքներում։ Հակամարտության տրամաբանությամբ, գուցե Նախիջևանից հարված լինի Մեղրին»,- նշել է քաղաքագետը։

«Դատելով նրանից, որ Հայաստանի խորհրդարանը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, հույս կա, որ հայկական կողմը կդիմի ՀԱՊԿ-ին 4-րդ հոդվածով, որը նշանակում է հարձակում տարածքի վրա։ Այդ հոդվածով կազմակերպության բոլոր անդամներն են համարվում հարձակման ենթարկված կողմ: Թե ինչպես կզարգանան իրադարձությունները, դեռ հնարավոր չէ ասել»,- եզրափակել է Կարինե Գևորգյանը։


Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

 

 

 

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular