ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ղրիմում այրել են Դմիտրի Կիսելյովի ավտոմեքենան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Չարագործները հրդեհել են լրագրողի վիլլայից ոչ հեռու տարածքը։ Արդյունքում այրվել են ամենագնացն ու գոլֆի մեքենան։ Ավտոմեքենաները եղել են հեռուստահաղորդավարի գինու գործարանի հաշվեկշռում։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Տեսախցիկները ֆիքսել են հրկիզողին։ Ըստ երեւույթին, չարագործը ծրագրել է հանցագործությունը։ Նա ակնհայտորեն պատրաստվել էր՝ դեմքը ծածկված էր դիմակով, գլխարկով է եղել, իսկ հետքեր չթողնելու համար՝ ձեռնոցներ եւ բախիլներ է կրել։ Հրդեհը բռնկվել է այսօր գիշերը՝ Կոկտեբելի Այվազովսկի փողոցում։ Իրավապահները կարծում են, որ անհայտ անձը միտումնավոր է ընտրել «Россия Сегодня» գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի վիլլան։

Ամբողջությամբ այրվել են երկու ավտոմեքենա՝ գոլֆի մեքենան եւ Land Rover ամենագնացը։ Այժմ տեղի ոստիկանությունը փնտրում է հանցագործին։ Հարուցվել է քրեական գործ՝ «Հրկիզման միջոցով գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը» հոդվածով։ Հանցագործին կարող է սպառնալ մինչեւ հինգ տարվա ազատազրկում։

Անվտանգության աշխատակիցները հարցաքննում են հնարավոր վկաներին։ Նաեւ շրջում են տեղի դեղատներով ու խանութներով՝ փորձելով գտնել չարագործի հետքերը։

Կոկտեբելը գեղատեսիլ վայր է Ղրիմում: Հանգիստ գյուղը գտնվում է աղմկոտ առողջարանային տարածքներից հեռու։ Հենց այս տարածքում հայտնի հեռուստահաղորդավարը 2005 թվականին կառուցել է անսովոր դիզայնով տուն։ Մոտակայքում է գտնվում Cock t`est belle գինեգործարանը, որի համասեփականատերերից մեկն է հանդիսանում նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular