ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սիրիայում ռուսական ավիահարվածի հետևանքով սպանվել է 45 ահաբեկիչ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սիրիայի Իդլիբ նահանգում ռուսական ավիահարվածի հետևանքով սպանվել է «Ջաբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման 45 անդամ, հայտնում է Mehr գործակալությունը:

Սեպտեմբերի 17-ին Ռուսաստանի օդատիեզերական ուժերը խմբակային ավիահարված են հասցրել Իդլիբ նահանգի Շեյխ Յուսեֆ շրջանում գտնվող «Ջաբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման բազայի ուղղությամբ։

Սպանված ահաբեկիչներն անմիջական մասնակցություն են ունեցել սիրիացի զինվորների և խաղաղ բնակիչների վրա հարձակումներին, ինչպես նաև դիվերսիոն և ահաբեկչական գործողությունների նախապատրաստմանը Իդլիբում, ասել է ՌԴ ՊՆ Հակառակորդների հաշտեցման կենտրոնի ղեկավարի տեղակալ, գեներալ-մայոր Օլեգ Եգորովը։

Ավելին, ահաբեկչական խմբավորման զինյալները մեկ օրում հինգ հրետանային հարձակում են իրականացրել Սիրիայի Իդլիբի դեէսկալացիայի գոտում, նշել է Եգորովը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular