ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փելոսիի ակնարկը ընդդիմադիրներին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին երեկ Երևանում ունեցած հանդիպումների շարքում հանդիպել է խորհրդարանական «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հետ։ Թեև ընդդիմադիր պատգամավորները հայտնում են, թե խոսել են ադրբեջանական ագրեսիայի մասին, փոխանցել իրենց դիրքորոշումը, ակնհայտ է նաև, որ չի շրջանցվել նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակը։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ բավական բուռն քննարկում է ընթացել, ընդդիմադիր պատգամավորները Փելոսին հայտնել են, թե Նիկոլ Փաշինյանը չի արտահայտում հայ ժողովրդի կարծիքը, իսկ նրա պայմանավորվածությունները առ ոչինչ են համարում։ 

Ընդդիմությունը ներկայացրել է իր դիրքորոշումները՝ հստակ և աներկբա, ամերիկյան առաջատար պաշտոնյային հայտնելով, թե ինչ է իրականում ակնկալում Միացյալ Նահանգներից։

Ներկայացուցիչների պալատի նախագահը բաց տեքստով ընդդիմությանը հայտարարել է, թե Նիկոլ Փաշինյանը ընդունելի ֆիգուր է իրենց համար, հայտնել, թե հայ հանրությունն առնվազն երկու անգամ քվե է տվել նրան, որոնցից մեկը 44-օրյա պատերազմից և կապիտուլյացիայից հետո։ 

Ըստ Փելոսիի՝ ամերիկյան քաղաքական գիծը հստակ է, իսկ Հայաստանի համար իրենց սրտի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանն է։

Ընդսմին այդ հանդիպման ընթացքում նաև ընդդիմությանը հասկացրել են, որ իրենց չափազանց մտահոգում է Ռոբերտ Քոչարյանի գործոնը, նշել, որ բացառում են Քոչարյանի՝ վարչապետի թեկնածու դառնալու դեպքում, որևէ աջակցություն։

Ավելին ամերիկյան կողմը հասկացել է, որ եթե խոսքը լինի ավելի համեմատաբար ընդունելի ֆիգուրի մասին, Վաշինգտոնը կարող է այդքան դեմ չլինել և չի բացառել, որ այդ պարագայում կարող են քննարկել նման թեկնածությունը։

Հայտնի չէ, թե ինչ են պատասխանել ընդդիմադիր պատգամավորները, սակայն հստակ է, որ ԱՄՆ-ն այլևս չափազանց բաց խաղ է խաղում Հայաստանում և փորձում այդ հարցում ներքաշել նաև խորհրդարանական ընդդիմությանը։

Հարություն Թորոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular