ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեր մեջ ապրում են մարդիկ ում համար պատերազմը և պատերազմի հետ առնչվող դժբախտությունները՝ ձեռնտու են. Նարեկ Մալյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՎԵՏՕ շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 
 
Մեր մեջ ապրում են մարդիկ ում համար պատերազմը և պատերազմի հետ առնչվող դժբախտությունները՝ ձեռնտու են: Ի դեպ խոսքը ամենևին սնիկերս թանկացնող գործարարների մասին չի:
 
2016 թ. ապրիլյանի ժամանակ բանտում գտնվող մի խարդախ տեսանյութ էր նկարահանել որտեղ ներկայանում էր առաջնագծում կռվող ազատամարտիկ և գումար էր հավաքում իբր կռվող տղերքի համար: Ի դեպ հավաքվող գումարի համար ներկայացրել էր թուրքական բանկի հաշվեհամար: Րոպեների ընթացքում հայտնաբերեցինք, տեսանյութը հեռացրեցինք, խարդախին պատժեցինք:
 
Կամ մեկ այլ դեպք՝ մի գրողուհի կա, ով սովորություն ունի դժբախտ իրավիճակներում լալահառաչ տեքստերով ակտիվանալու: 2016-ի ապրիլյանի ժամանակ, երբ նույնիսկ որևէ տպագրված աշխատանք չուներ, հայտարարում էր, որ պատերազմի օրերին զինվորները իր ստեղծագործություններն էին կարդում: Ուրիշ իրավիճակում երևի ծիծաղեի այդ ապուշ պնդման վրա և անցնեի առաջ, սակայն պատերազմի ֆոնին նման վարքը դիակապտություն էր հիշեցնում, ուստի զանգեցի և մեծավարի ամոթանք տվեցի: Նույն մարդը եռուզեռի մեջ էր 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին: Այս անգամ արդեն արծրունի հետ բարտեր էին անում: Գրողուհին տարածում էր Գետաշենի ազատագրման մասին կեղծ լուրեր և արծրունի «հանճարեղ» աֆորիզմները, իսկ արծրունը օգտագործելով պատերազմի օրերին իր կողմից զավթած ՊՆ բրիֆինգի ամբիոնը նրան հռչակում էր «բանասդեղձուհի»: Հիմա՝ այս օրերին նայում եմ պատերազմների և այլ դժբախտությունների ժամանակ ակտիվացող բանասդեղձուհին կրկին փորձում է օգտագործելով դժբախտությունը ինքն իրեն ուշադրության կենտրոնում պահել: Այս անգամ հրապարակել է զոհվածներից մեկի հետ նամակագրություն:
 
Անկեղծ ասում եմ, որ այո համընդհանուր դժբախտության ֆոնին ճանաչում ձեռքբերելը հեշտ է: Հեշտ է, բայց բարոյականության հետ մեղմ ասած խնդիրներ ունի:
Ավելի վատ բաներ եմ տեսել...

Ես տեսել եմ մարդկանց ովքեր 1999 թվականի հոկտեմբերի 27-ին սպանված իրենց հարազատի մարմինը այնքան հմուտ ներդրում են արել քաղաքականության և բիզնեսի մեջ, որ մինչ օրս դիակից եկամուտ են ստանում: Ես տեսել եմ մարտի մեկի զոհերի հարազատների, ովքեր պետությունից ինչքան փող կարողացան քաշեցին, իսկ հիմա օլիգարխների դռները ընգած փող են քերում:

Ասածս ինչ ա, դուք ֆիքսե՞լ եք էս արյան առևտուրը:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular