ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բլինկենն ընդգծել է հետագա ռազմական գործողությունների կանխման անհրաժեշտությունը և կոչ արել կողմերին մինչև այս ամսվա վերջ հանդիպել ևս մեկ անգամ. Պետդեպ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի հետ եռակողմ հանդիպման ժամանակ ընդգծել է հետագա ռազմական գործողությունների կանխման անհրաժեշտությունը՝ շեշտելով խաղաղ գործընթացին վերադառնալու կարևորությունը։

Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է ԱՄՆ Պետդեպի պաշտոնական կայքում։

«Պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ընդունել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին՝ վերջերս տեղի ունեցած մարտերից հետո առաջին ուղիղ բանակցությունների համար։ Պետքարտուղար Բլինկենը ցավակցություն է հայտնել զոհերի կապակցությամբ և ընդգծել հետագա ռազմական գործողությունների կանխման անհրաժեշտությունը՝ շեշտելով խաղաղ գործընթացին վերադառնալու կարևորությունը։ Նրանք քննարկել են հետագա քայլերը, և Պետքարտուղարը կոչ է արել կողմերին մինչև այս ամսվա վերջ հանդիպել ևս մեկ անգամ», - ասված է հայտարարության մեջ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular