ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը Ռուսաստանի ամենամոտ բարեկամն ու ռազմավարական դաշնակիցն է. Պուտին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օտարերկրյա դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ ընդգծել է, որ Հայաստանը Ռուսաստանի Դաշնության ամենամոտ բարեկամն ու ռազմավարական դաշնակիցն է, գրում է ՏԱՍՍ-ը։

«Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհավորել եղբայրական հայ ժողովրդին և երկրի ղեկավարությանը վաղը նշվող Անկախության տոնի առթիվ: Այս տարի նշվում է միանգամից երկու նշանակալից տարեդարձ՝ մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման երեսունամյակը և բարեկամության, համագործակցության և փոխօգնության հիմնարար պայմանագրի ստորագրման քսանհինգամյակը», - ասել է Պուտինը:

Մոսկվան և Երևանը շարունակում են ինտենսիվ քաղաքական երկխոսություն, հավելել է ՌԴ նախագահը։ Պուտինը հիշեցրել է, որ միայն 2022 թվականին ինքը երեք անգամ հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, այդ թվում՝ վերջերս Վլադիվոստոկում՝ Արևելյան տնտեսական ֆորումի ժամանակ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular