Դերասան Սերգեյ Պուսկեպալիսը դժբախտ պատահարի հետեւանքով մահացել է
ՄՇԱԿՈՒՅԹՄահացել է ռուս դերասան եւ ռեժիսոր Սերգեյ Պուսկեպալիսը, հայտնում է Baza տելեգրամյան ալիքը։
Ռուսաստանի վաստակավոր արտիստը մահացել է Յարոսլավլի մարզի Ռոստովսկի շրջանում՝ դժբախտ պատահարի հետեւանքով. նա 56 տարեկան էր։ Պատահարի հետեւանքով մահացել են Ford Transit մակնիշի ավտոմեքենայի ուղեւորն ու վարորդը։
Պուսկեպալիսը նկարահանվել է ավելի քան 70 ֆիլմերում եւ սերիալներում։ Նրա ամենահայտնի գործերից են՝ «Մետրո», «Պարզ բաներ», «Եզրին», «Քայլ» «1941 թ. Թեւեր Բեռլինի վրայով», ինչպես նաեւ «Կնքահայրը», «Բուի ճիչը», «Տիեզերքի մասնիկը» եւ «Շիֆեր-2»-ը ֆիլմերը։