ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե վախի արձագանքը պայքարելն է դարձել, ոչ թե մեռած ձևացնելը, ուրեմն պետք է սկսենք ու գնանք մինչև վերջ. Քոչարյան (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ես մնում եմ եւ կամ պայքարի մեջ: Այս մասին սեպտեմբերի 19-ին քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Այո, թեմայի մեջ եմ, պայքարի մեջ եմ, այո, առաջնորդելու ենք պայքարը, բայց դա լինելու է վաղն առավոտյան, երեք ժամ հետո, թե մեկ շաբաթ հետո, շատ հեռու չէ այդ ժամանակը, բայց պետք է դա լինի իրավիճակի ճիշտ գնահատականից հետո:

Ինչու առաջին գծի վրա չէի, ամբիոնի վրա չէի, ուղղակի չեզոքացնելու համար այն ամենը, ինչից ինձանից մի մասը կամ վախենում էր կամ կատեգորիկ չէր ընդունում, որովհետեւ քարոզչամեքենան բավական երկար ժամանակ ինձ այդպես էր ներկայացնում:

Մենք հիմա փորձում ենք գնահատել իրավիճակը եւ դա արագ ենք անելու: Եթե այդ թեզը ճիշտ է, եթե մեր ժողովուրդը թմբիրից զարթնել է, եթե վախի արձագանքը պայքարելն է դարձել, ոչ թե  ձեւացնելը, թե մեռած ենք, չկանք, ուրեմն ճիշտ եք, պետք է սկսենք ու սկսենք ուրիշ տեմպով, ուրիշ կարգախոսներով եւ իսկապես գնանք մինչեւ վերջ: Բայց ես այդ գնահատականը պետք է ունենամ»,-հայտարարեց նա:

Ռոբերտ Քոչարյանը նաեւ տեղեկացրեց, որ հիմա նաեւ աշխատում են մեկ այլ ծրագրի վրա, սակայն չցանկացավ փակագծերը բացել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular