Հայտնի են այն մթերքները, որոնք կանխում են կաթվածն ու շաքարախտը
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՉինաստանի գիտնականները հայտնաբերել են, թե որ մթերքներն են նվազեցնում շաքարախտի առաջացման ու կաթվածի հավանականությունը։Նշվում է, որ այս խնդիրների կանխարգելման համար անհրաժեշտ է ուտել այնպիսի մթերքներ, որոնք հարուստ են մագնեզիումով։
Գիտնականների իրականացրած լայնամասշտաբ հետազոտության արդյունքում, որին մասնակցել են 1մլն-ից ավել մարդ, հայտնաբերել են, որ մագնեզիումով հարուստ մթերքները շաքարախտի առաջացման հավանականությունը նվազեցնում են 26 տոկոսով։
Բացի այդ, այդ մթերքները նաև նվազեցնում են կաթվածի հավանականությունը 12 տոկոսով, իսկ սրտային հիվանդությունները՝ 10 տոկոսով։
Մագնեզիումով հարուստ մթերքներն են ընկույզը, կանաչ բանջարեղենը, կակաոն, ինչպես նաև ձավարեղենը՝ հնդկաձավարը, բրինձն ու ամբողջական ցորենից պատրաստված հացը։