ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե գիտեիր, որ չէիր անելու, ինչո՞ւ խոստացար, որ հիմա քո ստախոսության պատճառով հարյուրավոր նոր զոհեր ունեցանք. Արթուր Ղազինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

Եթե գիտեիր, որ չէիր անելու, խաբելու էիր, գցելու էիր, ինչո՞ւ խոստացար, ինչո՞ւ պայմանավորվեցիր, որ հիմա քո ստախոսության պատճառով հարյուրավոր նոր զոհեր ունեցանք:

Չէի՞ր գիտակցում, որ գալու են խոստումիդ հետևից, որ պայմանավորվածության երաշխավորը, իր հեղինակությունն ու միջազգային վարկանիշը պահելու համար, ստիպված է լինելու վնասել իր ռազմավարական գործընկերոջ ու անվտանգության երաշխավորի իմիջն իր դարավոր բարեկամ ժողովրդի մոտ:

Թե՞ մտածում էիր, թե այստեղ էլ կկարողանաս ֆռռացնել, մոլորեցնել, կամ ծայրահեղ դեպքում քո կաշին փրկելու համար իրար դեմ կհանես գերտերություններն ու Հայաստանը կդարձնես ռազմական գործողությունների պոլիգոն:

Գոնե հասկանում է՞ իր, որ քո հրաժարականն ու ժամանակավոր կառավարության ձևավորումը կչեղարկեին քո բոլոր բանավոր պայմանավորվածությունները, կազատեին Հայաստանը բոլոր տեսակի վտանգավոր բանավոր պարտավորություններից և շանս կտային շտկել քո բերած աղետի հետևանքները:
 
Եվ վերջապես, կփրկեին հարյուրավոր երիտասարդ կյանքեր:

Վստահ եմ, որ հասկանում էիր, գիտեիր, բայց հասկանում էիր նաև, որ հրաժարականի դեպքում ստիպված էիր լինելու պատասխան տալ օրենքի, դատարանի ու հազարավոր զոհերիդ հարազատների առաջ:

Ընտրեցիր նոր պատերազմը, նոր զոհերը, նոր տարածքային կորուստները՝ հանուն քո իշխանության, քո ֆիզիկական անվտանգության ու ապահովության, հարստության ու իշխանական վայելքների:

Հիմա էլ սպառնում ես նոր, ավելի ավերիչ, ավելի կործանարար պատերազմով, բազմակի անգամ ավելի զոհերով:
 
Այսքանից հետո քեզ մարդ համարում ե՞ս, ոնց ե՞ս քնում գիշերները, ոնց ես նայում մարդկանց աչքերի մեջ . . .
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular