ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արա Աբրահամյանի ուղերձը Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի ուղերձը Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ.

«Պետականությունը և միջազգային իրավասուբյեկտությունը, ցավոք սրտի, չկարողացան պաշպանել մեր ժողովրդին և երկիրը դժվարին  կորուստներից։ Այս օրերին մենք գլուխ ենք խոնարհում Հայաստանի և Արցախի ազատության և անկախության համար ընկածների հիշատակի առջև։

Մեր տուրքը տալով նրանց հայրենասիրությանը և հերոսությանը հանուն ապագա սերունդների՝ մենք իրավունք չունենք թերագնահատել նոր՝ ոչ միայն արտաքին, այլև ներքին գոյաբանական սպառնալիքները և վտանգները, որոնք այսօր կախված են մեր հայրենիքի գլխին։

Այդուհանդերձ, մենք վստահ ենք, որ մեր համախմբվածությունը, մեր հայրերից և պապերից փոխանցված դարավոր իմաստնությունը, հայրենիքի նկատմամբ սերը, ավանդական հավատարմությունը հայ–ռուսական դարավորկապերին և դաշնակցային հարաբերություններին, թույլ կտան հաղթահարել այն ճակատագրական մարտահրավերները, որ ծառացած են մեր առջև։

Համոզված եմ, որ անհրաժեշտ են սահմանադրական, ինստիտուցիոնալ և բովանդակային բարեփոխումներ ռազմաքաղաքական, տնտեսական, հոգևոր ոլորտներում և հավատում եմ մեր հաջողությանը։

Ռուսաստանի հայերի միությունը, որն իր գոյության 20 տարիների ընթացքում մշտապես գործուն մասնակցություն է ունեցել Հայաստանի և Արցախի կյանքում, այսուհետ ևս շարունակելու է իր ակտիվությունը և աջակցելու է Ռուսաստանի և Հայաստանի միջև համագործակցության ողջ համալիրին, հանուն Հայաստանի, Արցախի և մեր ժողովրդի գոյության և բարգավաճման։

Շնորհավորում եմ Անկախության օրվա կապակցությամբ։ Մաղթում եմ խաղաղություն, բարիք, հասարակական համաձայնություն և բարեկեցություն»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular