Ռուս մոդերատորը խայթել է հայ նախարարին. «Հրապարակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին Նիկոլ Փաշինյանը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հերթական նիստին, որի ժամանակ նաեւ ելույթ է ունենալու։ Հայաստանից Նյու Յորք մեկնած պատվիրակությունը 12 հոգուց է բաղկացած։ Փաշինյանից բացի, գործուղման են մեկնել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը եւ 8 անձ՝ վարչապետի աշխատակազմից։ Նշենք, որ միջոցառմանը մասնակցում է նաեւ ՌԴ արտգործնախարար Լավրովը: Փոխարենը՝ Իլհամ Ալիեւը չի մասնակցելու։
Հիշենք, որ 44-օրյա պատերազմից առաջ էլ Փաշինյանը մասնակցեց ՄԱԿ-ի ամենամյա միջոցառմանը եւ պատերազմից մեկ օր առաջ ելույթ ունենալով՝ հայտարարեց. «Հուլիսյան մարտերն ի դերեւ հանեցին Ադրբեջանի ռազմական գերազանցության մասին առասպելը եւ հաստատեցին, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում