ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոսկվայում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի ոչ պաշտոնական հանդիպումը. Sputnik Արմենիա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մոսկվայում ոչ պաշտոնական մթնոլորտում հանդիպել են Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Ադրբեջանի փոխվարչապետ Յագուբ Էյուբովը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հաստատել են փոխվարչապետի գրասենյակից։

Նշենք, որ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Ադրբեջանի փոխվարչապետ Յագուբ Էյուբովը Մոսկվայում մասնակցում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Անկախ պետությունների համագործակցության տնտեսական խորհրդի հերթական նիստերին։

Փոխվարչապետների հանդիպումն ու զրույցը կայացել է խորհրդի նեղ կազմով նիստից հետո՝ ընդմիջմանը: Այնուհետև փոխվարչապետները մասնակցել են ԱՊՀ տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular