ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկական շոուբիզնեսի գրագողները կամ Մաեստրոյի ասած՝ «Գողանալ դեռ չի նշանակում գողություն անել»

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հայկական շոուբիզնեսում մի տհաճ երևույթ կա՝ ոտնատակ տալ ընկածին:

Ընդ որում՝ այս հատկանիշը ունեն մեր հայտնիներից բոլորը՝ սկսած սովորական մեկնաբանից մինչև ամենավճարվող ու պահանջված աստղերը:

Երեկվա միջադեպը, որը ամբողջ համացանցը քննարկում է ու ոչ մի կերպ չի հանդարտվում, ևս ապացուցում է, որ մեր շոուբիզնեսում լավ գիտեն՝ ում կարելի է կպնել, ում՝ ոչ, ում ասել տաղանդավոր ու նորարար, ում՝ պլագիատով զբաղվող միջակություն:

Անկեղծ որ ասեմ, ոչ էլ հետաքրքրված եմ, թե ինչ երգ է երգել կամ ինչ տեսահոլովակ է նկարահանել ՄգեՌ-Արմենիայի քույրը, որովհետև միայն այս ձևակերպումը արդեն հերիք է, որպեսզի դիտարկեմ վերոհիշյալ երգչուհուն որպես ինչ-որ մեկի անունով շոուբիզնես մխրճվող հերթական մեկի: Բայց փաստը, որ աղջկան ուղիղ եթերում մեղադրել են պլագիատի մեջ՝  անհերքելի է:

Պարզապես կցանկանայի, որ մեր բոլոր հաղորդավարները համարձակություն ունենային ու հենց այդպես, ուղիղ խոսքով բոլոր մեր երգիչ-երգչուհիների դեմքին ասեին՝ «Դու գրագող ես, դու ուրիշի միտքն ես գողացել, հարգելի՛ս», որովհետև, երբ դա նրանց չի ասվում, նրանք սկսում են կարծել, թե մարդիկ հիմար են, ու հաջորդ անգամ նորից կրկնում են նախորդ փորձը;

Հենց դա է  ապացուցում  այս տեսաշարում տեղ գտած կատարողների մեկից ավելի դեպքերում պլագիատի վրա բռնացնելը: Այս շարքում տեղ են գտել այն տեսահոլովակները, որոնք ոճային ու թեմատիկ առումով գրեթե նույնն են, իսկ թե ով է ումից գողացել՝  դատեք ինքներդ։

Սիրուշո - Beyonce

 

Լիլիթ Հովհաննիսյան - Kalomira

 

 

Սոնա Շահգելդյան - Adele

Նորո - Maroon 5

 

Lara Yolla - Սիրուշո

 

Pitbull - Նորո

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular