Մահացել է «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմի աստղ Լուիզա Ֆլեթչերը
ՄՇԱԿՈՒՅԹ88 տարեկանում կյանքից հեռացել է օսկարակիր ամերիկացի դերասանուհի, «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմի աստղ Լուիզա Ֆլեթչերը։ Այս մասին գրում է Variety պարբերականը։
Դերասանուհու ներկայացուցիչը հայտնել է, որ նա մահացել է քնած ժամանակ Ֆրանսիայի իր տանը։
Լուիզա Ֆլետչերն առավել հայտնի էր «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմում մարմնավորած բուժքույր Միլտրեդ Ռետչեդի դերով, որի համար արժանացել է հեղինակավոր «Օսկար», «Ոսկե գլոբուս» և «BAFTA» մրցանակներին։
Ամերիկյան կինոինստիտուտի կազմած հատուկ վարկանշային աղուսյակում Ֆլեթչերի մարմնավորած այս կերպարը ճանաչվել է կինոյի պատմության մեջ հինգերոդ մեծագույն չարագործը և երկրորդը կին չարագործների շրջանում։ Այս ցանկում Ռետչեդը զիջում է միայն «Օզ երկրի հրաշագործը» ֆիլմի չարագործ Արևմուտքի չար կախարդին։