ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ժամանակն է ստորագրել դաշինքի և ԵՄ-ի միջև հռչակագիրը. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ եկել է ժամանակը, որպեսզի ՆԱՏՕ-ի և Եվրամիության միջև ստորագրվի նոր հռչակագիր։ Այս մասին նա գրել է իր Twitter-ում՝ Բրյուսելում Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ հանդիպումից հետո։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտնել է, որ Եվրահանձնաժողովի ղեկավարի հետ քննարկել են Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններն ու նրան աջակցության ուժեղացումը։

«ՆԱՏՕ-ն նպաստում է անվտանգությանն ու կայունությանը, ուստի մենք կարծում ենք, որ եկել է ժամանակը համաձայնեցնելու նոր համատեղ հռչակագիրը՝ գործընկերության զարգացման համար»,- ընդգծել է Ստոլտենբերգը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular