ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչու են մարդիկ խոսում քնի մեջ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Վիճակագրությունն ասում է, որ երեխաների՝ 25, իսկ մեծահասակների 5 տոկոսը խոսում են քնի մեջ:

Ինչո՞ւ ենք մենք խոսում քնի մեջ

Ավելի հաճախ քնի մեջ խոսում են երեխաները և էմոցիոնալ մարդիկ: Քնի մեջ հաճախ խոսում են նաև նրանք, ովքեր բավարար չեն քնում, կամ ենթարկվում են սթրեսի: Մենք կարող ենք նաև խոսել դեպրեսիայի, ալկոհոլի և բարձր ջերմության պատճառով:

Կարո՞ղ ենք մենք արդյոք խոսել մեր գաղտնիքների մասին

Քնի առաջին և երկրորդ փուլում խոսակցությունը կարող է լինել բարդ մենախոսություն և տևել մոտ 30 վայրկյան: Երրորդ և չորրորդ փուլերում դա ավելի շատ նման է մրթմրթոցի կամ տնքոցի: Չարժե այդ բառերում իմաստ փնտրել: Այն, ինչ մենք խոսում ենք քնի մեջ, ոչ մի կապ չունի իրականության հետ:

Ինչպե՞ս դադարեցնել խոսելը

Մեծամասնության համար քնի մեջ խոսելը ժամանակավոր երևույթ է, որը բուժելու կարիք չկա, որովհետև այն ինքն իրեն անցնում է:

Եթե ցանկանում եք քնել լուռ և հանգիստ, բժիշկները խորհուրդ են տալիս բարձրացնել քնի որակը և ավելացնել քանակը: Դա նշանակում է՝ քնելուց առաջ չօգտագործել կոֆեին և ալկոհոլ, ինչպես նաև՝ չնյարդայնանալ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular