ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կձախողեն նրանք, ովքեր ուզում են վերասահմանել քարտեզները. Հունաստանի արտգործնախարար (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հունաստանն աջակցում է Լեռնային Ղարաբաղի հարցում փոխադարձ ընդունելի լուծումներին հասնելուն՝ միջազգային իրավունքի շրջանակներում․ այսօր այս մասին հայտարարել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը։

«Միջազգային իրավունքը կտակարանն է միջազգային հարաբերությունների և քաղաքականության համար։ Ողջունում ենք վարչապետ Փաշինյանի խիզախությունը, ով առաջարկել է նոր մոտեցում՝ նոր ապագայի համար այս տարածաշրջանում»,-ասաց նա։

Դենդիասը նաև ընդգծեց՝ խաղաղությունը չի կարող կառուցվել ուժի սպառնալիքի կիրառման պարագայում։

«Ուզում եմ հստակ հաղորդագրություն ուղարկել այն երկրներին, ովքեր փորձում են վերասահմանել քարտեզները. վերանայման քաղաքականությունները կձախողվեն։ Ուզում եմ նշել այդպիսի մի ուժի՝ Թուրքիային, որը փորձում է օգտվել այս խառը իրավիճակից, որպեսզի անհարգալից լինի կայունության նկատմամբ», - հայտարարեց հույն նախարարը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular