ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մարկարով. Ադրբեջանը կանգ չի առնի, եթե անգամ վերահսկողություն ստանա Ղարաբաղի նկատմամբ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Pravda.ru-ն գրում է, որ Ադրբեջանի տարածքային պահանջները տարածվում են ոչ միայն Ղարաբաղի, այլ նաև Հայաստանի ինքնիշխան հողերի վրա։ Այս մասին ասել է քաղաքագետ, ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը Pravda.Ru-ին տված հարցազրույցում մեկնաբանելով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։

Նրա խոսքով, Ղարաբաղի հայերը վճռական են պաշտպանելու տարածաշրջանի կարգավիճակը, որը դե ֆակտո ընդունվել է ԽՍՀՄ գոյության վերջում և հետագայում ապահովել հանրաքվեի միջոցով։ Ինչպես պարզաբանել է քաղաքագետը, համաշխարհային հանրությունը պատրաստ է ճանաչել Ղարաբաղի անկախությունը, սակայն դեռ լիովին պարզ չէ՝ կկարողանա՞ դիմակայել Ադրբեջանից բխող ագրեսիային։

«Եթե Ադրբեջանը վերահսկողություն ստանա Ղարաբաղի վրա, ապա տարածաշրջանային այդ կետը դժվար թե դադարի թեժ լինելուց, քանի որ նրա տարածքային հավակնությունները, ի թիվս այլ բաների, տարածվում են նաև Հայաստանի ինքնիշխան հողերի վրա, որոնք նա ցանկանում է վերցնել իր վերահսկողության տակ։ Նա այդ ամենով չի սահմանափակվի։ Բացի այդ, Ղարաբաղի կարգավիճակը լուծված չէ, իսկ նրա մահվան մասին լուրերը դեռևս չափազանցված են»,- կարծիք է հայտնել փորձագետը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular