ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Նարեկացի» արվեստի միությունն այս տարին նվիրել է ՀՀ ժողովրդական արտիստ Խաչատուր Ավետիսյանին

ՄՇԱԿՈՒՅԹ

«Նարեկացի» արվեստի միությունը շարունակում է իր որդեգրած մշակութանպաստ գործունեությունը՝ բազմաթիվ միջոցառումների, ծրագրերի և նախագծերի միջոցով նպաստելով հայկական մշակույթի ժառանգության պահպանմանն ու զարգացմանը:

ՆԱՄ-ը, շարունակելով յուրաքանչյուր տարին հայ մեծանուն արվեստագետներից մեկին նվիրելու ավանդույթը, այս տարին կնվիրի հայ անվանի կոմպոզիտոր, քանոնահար, ՀՀ ժողովրդական արտիստ Խաչատուր Ավետիսյանին և տարվա ընթացքում հանդես կգա մեծանուն կոմպոզիտորի ստեղծագործական գործունեությանը նվիրված միջոցառումներով:

Խաչատուր Ավետիսյանը1984 թվականին արժանացել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչմանը, 1985 թ.-ին՝ ՀՀ պետական մրցանակին, 1965-ին՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչմանը, իսկ 1961 թվականին՝ ՀՀ վաստակավոր արտիստի կոչմանը:

Կոմպոզիտորի գեղարվեստական մտածողությունը, նրա գեղագիտական մղումները ձևավորվել ու հասունացել են ժողովրդական երաժշտության հուսալի և կայուն ավանդույթների հիման վրա: Խ. Ավետիսյանը նպաստել է բազմաթիվ ժողովրդական գործիքների (քանոն, ուդ, թառ, քամանչա, մեծ և փոքր բամբիռներ, դուդուկ, զուռնա, շվի, բլուլ, սրինգ, սանթուր, հարվածայիններ) հնչեցնելուն, ինչպես նաև ժողովրդական երգի կատարման մասնագիտական լուրջ հիմունքների հաստատմանը: Նրա կատարողական արվեստը, գործիքի գաղտնիքներին փայլուն տիրապետելը օրինակ են ծառայել մեծ թվով երիտասարդ երաժիշտների համար:

Կոմպոզիտորի ստեղծած մեղեդիներն ունեն ավանդույթներով հարուստ, ընդգծված ազգային նկարագիր, որոնք մեծ ժողովրդականություն են վայելում: Խաչատուր Ավետիսյանի ամենահայտնի ստեղծագործություններից են՝ «Իմ անու՛շ տավիղ», «Մախմուր աղջիկ», «Ասում են, թե», «Անահիտ», «Կախարդված ծաղիկներ», «Անուրջներ», «Ծաղկեփունջ», «Եղեգ», «Շիրակի», «Հայոց հովիկ», «Պարմանի», «Կարապների պար», «Հանինա», «Տոնական Հայաստան», «Իրիկնային», «Ճերմակ աղավնի», «Տավիղ», «Հուշեր», «Կոնցերտ թիվ 2 քանոնի համար», «Կոնցերտ շվիի համար» և այլն:

Նրա ստեղծագործական որոնումներն ու ձեռքբերումները խթանեցին հայ երաժիշտների տարբեր սերունդների հետաքրքրությունը ժողովրդական գործիքների հանդեպ:

«Նարեկացի» արվեստի միություն
Լրատվության և PR բաժին

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular