ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հրապարակ». Ո՞վ է Էրեբունու նոր թաղապետը. նա «Պիստ Արմենի» մտերիմն է եւ սերտ կապեր ունի «հեղինակությունների» հետ

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախորդ շաբաթ պաշտոնանկ արվեց Էրեբունու թաղապետը՝ Արմեն Հարությունյանը, ով Մհեր Սեդրակյանի քրոջ փեսան է։ Նշանակվեց Էրեբունու հեղինակությունների հետ սերտորեն կապված, Անդրանիկ Մարգարյանի սանիկի՝ «Պիստ Արմենի» մտերիմներից մեկը՝ Դավիթ Գրիգորյանը, ով այս ընտրություններում պետք է գլուխ բերի ՀՀԿ-ին ձայներ բերելու գործընթացը։

Գյուղատնտեսի մասնագիտությամբ թաղապետը շուրջ 16 տարի՝ 1996-ից, աշխատել է հարկայինում՝ սկզբում Էրեբունու հարկայինում, հետագայում դառնալով հարկային տեսչության պետի տեղակալ, ապա պետ՝ տարբեր տարածքներում։ 2012թ․ աշխատանքի է անցել մետրոպոլիտենում՝ որպես տնօրենի առաջին տեղակալ, ապա տնօրենների խորհրդի նախագահ։ Լավատեղյակները պատմում են, որ Էրեբունու հարկայինում տեսուչ աշխատելու տարիներին՝ 1990-ականներին, նա աշխատանքի էր գնում ծառայողական «Մերսեդեսով», ինչը հարուցում էր պետերի զայրույթը։

Էջմիածնում աշխատելու տարիներին էլ իր դեմ էր հանել տարածքի տնտեսվարողներին, որոնք անգամ բողոքի ակցիա են անցկացրել ՊԵԿ-ի դիմաց՝ 2002թ․։ Մետրոպոլիտենից հեռանալուց հետո էլ իր պաշտոնը «կտակել» է հարկայինի իր ընկերոջը, ով բարձր պաշտոն էր զբաղեցնում ՊԵԿ-ում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular