Ընդդիմադիրները մտադիր են շարունակել այլընտրանքային խորհրդարանի ֆորմատը. «Հրապարակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմադիրները մտադիր են շարունակել այլընտրանքային խորհրդարանի ֆորմատը, որին նաեւ արտախորհրդարանականներ, փորձագետներ էին մասնակցում, քննարկում էին երկրում առկա խնդիրները։ ԱԺ սեպտեմբերյան նստաշրջանի մեկնարկին՝ սեպտեմբերի 12-ին, ընդդիմությունն «Անի գրանդ»-ում անդրանիկ հավաքն արեց՝ քննարկեցին անվտանգային հարցեր։ Հաջորդ օրը պետք է տնտեսական հարցեր քննարկեին, սակայն թշնամին հարձակվեց, եւ նիստը հետաձգվեց։
«Հայաստան» դաշինքից ասացին, որ մտադիր են շարունակել քննարկումները․ երբ է լինելու հաջորդը, ինչ թեմայով, դեռ հստակեցված չէ, ենթադրաբար՝ եկող շաբաթ՝ ԱԺ նիստերին զուգահեռ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում