ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արդյո՞ք Հայաստանը կլքի ՀԱՊԿ-ը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Politnavigator.net-ը գրում է, որ Երևանը պաշտոնապես դուրս չի գա ՀԱՊԿ-ից, բայց միևնույն ժամանակ նվազագույնի կհասցնի մասնակցությունն այդ կազմակերպությանը։

PolitNavigator-ի թղթակցին նման կարծիք է հայտնել Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյանը։

«Այս պահին Հայաստանի դուրս գալը ՀԱՊԿ-ից քիչ հավանական եմ համարում։ Բայց միևնույն ժամանակ, եթե նախկինում Ռուսաստանն ու Հայաստանը ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի խորացման հիմնական նախաձեռնողներն էին, ապա այժմ Երևանը, ամենայն հավանականությամբ, կմասնակցի ՀԱՊԿ-ի գործունեությանը այնպես, ինչպես կազմակերպության որոշ այլ երկրներ»,- ասել է Խալաթյանը։

Միևնույն ժամանակ արևելագետ Լարիսա Ալեքսանյանը նշել է, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակի վերջին այցը Հայաստան նպատակ ուներ «Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից»։

«Դա Արևմուտքի հերթական փորձն է` սեպ խրել Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում։ Փելոսիի այցը ՀԱՊԿ-ում Հայաստանի լինելու կողմնակից հասարակությանը հիասթափեցրեց, ինչպես նաև երկրի ներսում որոշ արևմտամետ ուժերի ակտիվ քարոզչական աշխատանքի ֆոնին հանգեցրեց միամտորեն Արևմուտքից օգնության ակնկալիքով   ՀԱՊԿ-ից դուրս գալու կոչերի ավելացմանը»,- ասել է քաղաքագետը։

Նրա խոսքով, նման կոչերի կողմնակիցները «պետք է հստակ գիտակցեն, որ Արևմուտքը Հայաստանի անվտանգությունն ապահովելու իրական մեխանիզմներ չի առաջարկում»։

«Արևմտյան երկրները չեն պատրաստվում միջամտել հակամարտությանը և նշանակալի օգնություն ցուցաբերել։ Նրանք միայն խոստումներ են տալիս Երևանին, որոնք մնալու են պերճախոս հայտարարությունների մակարդակում։ Կարծում եմ, որ, ի հեճուկս ամեն ինչի, Հայաստանի ղեկավարությունը չի գնա այնպիսի հապճեպ ու երկրի համար վտանգավոր քայլի, որը կհանգեցնի Հայաստանի համար ռազմաքաղաքական և տնտեսական լուրջ հետևանքների, և Երևանը դեմ առ դեմ կմնա Թուրքիային ու Ադրբեջանին առանց դաշնակիցների, քանի որ նրանց վերջնական նպատակներն ուղղված են հայկական պետականության ոչնչացմանը»,- ամփոփել է Ալեքսանյանը։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular