ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ասել են՝ մտավախություն կա, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից. Նիկոլ Փաշինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀԱՊԿ-ում հասկացել են, որ Հայաստանում կառույցից դժգոհություն կա, այս մասին այսօր ակնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«ՀԱՊԿ-ի մի շարք գործընկերների հետ շփման արդյունքում արձանագրեցի, որ ՀԱՊԿ-ում նույնպես արձանագրվել է, որ Հայաստանում  հանրային որոշակի տրամադրություններ են շատ արագ աճ ունեցել, նույնիսկ, մի խոսակցության ժամանակ ասվեց, թե ՀԱՊԿ-ում մտավախություն կա, որ ՀԱՊԿ-ը կկորցնի Հայաստանին», - Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց Փաշինյանը:

Նա ասաց, թե արձագանքել է՝ ասելով, որ Հայաստանում հակառակ մտավախությունը կա, որ Հայաստանը կկորցնի ՀԱՊԿ-ին:

«Ասել են՝ մտավախություն կա, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, ես հակառակը ձևակերպեցի՝ ասելով՝ մտավախություն կա, որ ՀԱՊԿ-ը դուրս կգա Հայաստանից: Իրականում, սա բառախաղ չէ, սա շատ լուրջ բովանդակություն է, եկեք չմոռանանք, որ ես ՀԱՊԿ-ի նախագահողն եմ ու ՀԱՊԿ-ի նախագահողը պիտի բացատրություններ ունենա Հայաստանի վարչապետին. շատ բարդ իրավիճակ է: Մենք ակնկալում ենք հստակ քաղաքական գնահատական», - հայտարարեց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝  ՀԱՊԿ-ից նախկինում ստացել են հավաստիացումներ, որ Հայաստանի սահմանը ՀԱՊԿ-ի համար կարմիր գիծ է:
«Երբ նախորդ տարի տեղի ունեցան Սոթք-Խոզնավարի իրադարձությունները, մենք դիմեցինք ՀԱՊԿ-ին ու շատ տարօրինակ արձագանք ստացանք՝ «գիտեք՝ սահմանը դեմարկացված ու դելիմիտացված չէ»: Այստեղից հարց ծագեց՝ բա այն կարմիր գիծը որտեղո՞վ է անցնում, ու դեռ  այն ժամանակ հստակ ձևակերպել ենք այս հարցի  հստակ պատասխանի անհրաժեշտությունը: Ասել, որ Հայաստանի ու  Ադրբեջանի միջև սահման չկա, նշանակում է  ասել, որ ՀԱՊԿ-ն էլ չկա, որովհետև ՀԱՊԿ-ն ունի  պատասխանատվության  գոտի, որը գծանշված է սահմաններով, եթե սահման չկա, ուրեմն չկա կազմակերպություն», - ընդգծեց Փաշինյանը:

Նա ասաց, թե երեկ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ  Զասը ներկայացրել է, թե ինչ եզրակացությունների է հանգել:
«Ես  մեր դիտողություններն եմ ներկայացրել ու առաջարկությունները: Հայաստանի նկատմամբ ագրեսիայի ակտը պիտի արձանագրվի ու Հայաստանի  նկատմամբ ագրեսիայի վերացման հստակ ճանապարհային քարտեզ պիտի ներկայացվի. պետք է ֆիքսվի այն կարմիր գիծը, որն անկյունաքարն է ՀԱՊԿ-ի», - ասաց վարչապետը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular