ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթանում են Արևմուտքի հետ քննարկվող տարբերակներին․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Վերջին մի քանի օրերին ՀՀ տեղեկատվական տիրույթում ակտիվ քննարկվում է հայադրբեջանական պետական սահմանին միջազգային դիտորդական առաքելության տեղակայման հարցը։ Այս մասին կառավարության վերջին նիստում խոսեց նաև Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ միջազգային գործընկերների հետ քննարկվում է այս թեման։ «Փաստ» թերթի տեղեկություններով, Փաշինյանի այդ հայտարարությանը ռուսական քաղաքական շրջանակները բավական բուռն են արձագանքել։ Ավելին, նախօրեին ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան այս առիթով նշել է. «Մոսկվան հանդես է գալիս եռակողմ հայտարարությունների՝ անվերապահ կյանքի կոչման օգտին. այն ներառում է տեսություն և պրակտիկա, տեղի ունեցածի մատնանշում և ապագայի ծրագիր: Դրանք իրական, այլ ոչ թե թվացյալ ճանապարհային քարտեզներ են»: Նա նաև նշել է, որ կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները չեն մնացել թղթի վրա և քայլ առ քայլ կյանքի են կոչվել:

«Այն, ինչ իրապես գործում է, չի կարելի փոխարինել երևակայականով։ Ոչ տարածաշրջանային խաղացողները փորձում են ապակայունացնել իրավիճակը Անդրկովկասում»,-հավելել է Զախարովան: Այս կերպ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հստակ հայտարարում է, որ ռուսական կողմը դեմ է միջազգային դիտորդական առաքելության գաղափարին։ Թերթի աղբյուրի փոխանցմամբ, նախօրեին երեկոյան կառավարություն է գնացել ՀՀում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, իսկ ավելի ուշ նա այցելել է նաև ԱԳՆ։ Մեր աղբյուրը փոխանցում է նաև, որ դեսպանի այցի հիմնական նպատակը եղել է ՀՀ իշխանությունների՝ ԱՄՆ այցի շրջանակներում ունեցած հանդիպումների օրակարգին ծանոթանալը։

Թերթը տեղեկություններ ունի, որ ռուսական կողմը փորձում է հասկանալ, թե Արևմուտքի «քավորությամբ» ինչ առաջարկներ են քննարկվում «խաղաղության պայմանագիր» կոչվածի և Արցախի կարգավիճակի հետ կապված հարցերում։ Ի դեպ, թերթը տեղեկություն ունի նաև, որ այս օրերին Երևանում է գտնվում նաև ՌԴ ԱԳՆ բավականին բարձրաստիճան պաշտոնյա, որի այցելության բուն նպատակը սպասվող համաձայնագրի քննարկված նախնական տարբերակի տեքստին «տեղում» ծանոթանալն է։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular