Պատմության այս օրը (հոկտեմբերի 1)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Ծերերի համաշխարհային օր, Բուսակերության համաշխարհային օր, Բժիշկների համաշխարհային օր, Կամերուն՝ Միավորման օր, Կիպրոս՝ Անկախության օր, Չինաստան՝ ՉԺՀ-ի առաջացման օր, Նիգերիա՝ Անկախության օր, Տուվալու՝ Տուվալուի օր, Ադրբեջան՝ Դատախազության աշխատողների օր, Ռուսաստան՝ Ցամաքային զորքերի օր, Ուզբեկստան՝ Ուսուցչի և դաստիարակի օր:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1387- երկու տարի Հայաստանը ասպատակելուց հետո Լենկ-Թեմուրը հետ է գնացել Սամարղանդ:
1827- ռուս-պարսկական պատերազմի ժամանակ հայկական զորքերը Իվան Պասկևիչի գլխավորությամբ գրավել են Երևանի բերդը: Ընկել է պարսկական ամենաամուր ու վերջին հենակետը Հայաստանում: Գերի են վերցվել բերդի երեքհազարանոց կայազորը և Հասան խանը, առգրավվել են 100 թնդանոթ և մեծ քանակությամբ զենք ու զինամթերք:
1866– ծնվել է նկարիչ Արշակ Ֆեթվաճյանը:
1878 –ծնվել է հեղափոխական, քաղաքական գործիչ Ստեփան Շահումյանը:
1883– վախճանվել է նշանավոր երգահան, երաժշտագետ, խմբավար և մանկավարժ Ռոմանոս Մելիքյանը:
1905 – վախճանվել է գյուղագիր, մանկավարժ, հրապարակախոս Արշակ Ագապյանը:
1924- ծնվել է գրող Շահեն Թաթիկյանը:
1956 – ծնվել է բժիշկ-վիրաբույժ Գառնիկ Ալեքսանյանը:
1988-Միխայիլ Գորբաչովը դարձել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահ՝ կառավարության փաստացի ղեկավար:
1992- Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանցիները անհաջող սկսել են Լաչինի միջանցքը հետ գրավել: Այդ անհաջող փորձը շարունակվել է 19 օր:
1996-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Բահրեյնի հետ:
2010- հարյուրավոր թուրք ազգայնականներ նամազ են արել միջնադարյան հայկական մայրաքաղաք Անիի Մայր տաճարում:
- Թուրքիայի տարածքում գտնվող Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում վերջապես տեղադրվել է խաչը:
2011- Երևանի Ազատության հրապարակում տեղադրվել են շուրջ երկու տասնյակ վրաններ, քանի որ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքում ազդարարել էր շուրջօրյա հանրահավաքների մեկնարկի մասին:
2013-Փակ գաղտնի քվեարկությամբ` 103 կողմ և 3 դեմ, Ազգային ժողովը հաստատել է Գևորգ Կոստանյանին Գլխավոր դատախազի պաշտոնում:
2018 - Թեղուտի հանքավայրի կառավարումն ամբողջությամբ անցել է ռուսաստանյան ՎՏԲ բանկին հանքը շահագործող «Թեղուտ» ընկերության վարկային պարտավորությունների դիմաց։
2018 –վախճանվել է ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրը:
2019-կայացել է ԵԱՏՄ բարձագույն խորհրդի նիստը Երևանում, որի ավարտին միկրոավտոբուսում Փաշինյանը սելֆի է արել՝ լուսանկարն էլ հրապարակեց ֆեյսբուքյան իր էջում՝ վերնագրելով Ճանապարհային սելֆի։
- վախճանվել է կանադահայ անվանի քանդակագործ Արտո Չաքմաքչյանը:
2020- Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Մարտունի քաղաքի ռմբակոծությունների ժամանակ վիրավորվել են ֆրանսիական Le Monde հրատարակության երկու լրագրող: Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները կոչ են արել կողմերին լրիվ և ամբողջությամբ դադարեցնել կրակը:
2021- Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը ձերբակալվել է։
ԱՇԽԱՐՀՈՒՄ
մ.թ.ա. 331– տեղի է ունեցել Գավգամելայի ճակատամարտը, որը վճռորոշ ճակատամարտն էր Ալեքսանդր Մակեդոնացու բանակի և պարսկական թագավոր Դարեհ 3-րդի բանակների միջև: Մարտից հետո Աքեմենյան կայսրությունը դադարել է գոյություն ունենալ:
208 –ծնվել է Հռոմի կայսր Ալեքսանդր Սևերոսը:
1684 —վախճանվել է ֆրանսիացի դրամատուրգ Պիեռ Կորնելը, որը համարվում է «ֆրանսիական տրագեդիաների հայր»:
1795 - Ֆրանսիան նվաճել է Բելգիան:
1847 —Վերներ ֆոն Սիմենսը և նրա եղբայրները Իոհան Գալսկիի հետ ստեղծել են «Telegraphenbauanstalt Siemens & Halske» ընկերությունը, որը ներկայումս հայտնի է որպես «Siemens AG»:
1871 —ամերիկյան մորմոնների առաջնորդ Բրիգամ Յանգը ձերբակալվել է 16 կանանց հետ կենակցելու մեղադրանքով:
1880 - Թոմաս Էդիսոնը բացել է էլեկտրալամպերի առաջին գործարանը:
1881 —Ֆրանսիայում ստեղծվել է «Բորդո» ֆուտբոլային ակումբը:
1911– վախճանվել է գերմանացի փիլիսոփա Վիլհելմ Դիլթայը:
1912– ծնվել է ռուս գիտնական, պատմաբան-ազգագրագետ, պատմական և աշխարհագրական գիտությունների դոկտոր Լև Գումիլյովը:
1924- ծնվել է Միացյալ Նահանգների 39-րդ նախագահ Ջիմի Քարտերը:
1930 —Մոսկվայի Կրեմլում բոլշևիկների կողմից պայթեցվել է 1365 թվականին կառուցված Չուդով եկեղեցին:
1949 – հռչակվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը:
1960 —ԽՍՀՄ-ում հոսքագծից իջել է առաջին «Զապորոժեցը», որը ժողովրդի մոտ ստացել է «սապատավոր» մականունը:
1964 —Ճապոնիայում շահագործման է հանձնվել առաջին արագընթաց մայրուղին՝ Տոկայդո-Սինկենսենը:
1969– բացվել է Պեկինի մետրոպոլիտենը, որը ներկայումս մեկ օրում տեղափոխում է մոտ 7 միլիոն մարդ:
1971 —ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում բացվել է աշխարհում ամենամեծ զվարճավայրը՝ «Դիսնեյ-ուորլդը»:
1979 —Պանամայի ջրանցքի հատվածը անցել է Պանամայի իրավասության տակ:
1992-Լիտվայում շրջանառության մեջ է դրվել ազգային դրամը՝ Լիտը:
- Ռուսաստանում սկսել են բաժանել սեփականաշնորհման սերտիֆիկատներ՝ վաուչերներ:
1996 —ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հանել է 1992 թվականից գործող պատժամիջոցները Հարավսլավիայի վրայից:
2009– վախճանվել է վրացի բանաստեղծ Օթար Ճիլաձեն:
2017-իսպանական Կատալոնիայում կայացել է անկախության հանրաքվե:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը