ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետք է դիմագրավել ՀՀ-ին սպառնացող նոր կապիտուլյացիային․ Իշխան Սաղաթելյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրառում է արել` անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ երեկ տված հարցազրույցին։

«Մեկ անգամ ևս համոզվեցինք, որ այս իշխանություններն առաջնորդվում են դեպի սպանդանոց գնացող անասունի հոգեբանությամբ։ Սա անարգանք է սեփական ժողովրդի, պետականության, անկախության նկատմամբ։ Անպատասխանատվություն և հեգնանք 5000-ամյա ժողովրդի ճակատագրի նկատմամբ։

Անիմաստ է առանձին թեզերով անդրադառնալ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի նախօրեին հնչեցրած հիմարություններին, քանի որ դա, ըստ էության, ոչ այլ ինչ էր, քան կապիտուլյացիայի նախերգանքին նվիրված ելույթ։

Պետք է դիմագրավել Հայաստանին սպառնացող նոր կապիտուլյացիային։ Պատրաստ լինենք ամեն տեղ՝ պետական սահմաններին, մեր քաղաքների փողոցներում ու հրապարակներում և հատկապես Երևանում։
Ունենք մեկ ճանապարհ` օր առաջ հեռացնել դավաճանին։

Միություն, Պայքար, Հաղթանակ»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular