ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սատանովսկին կանխատեսել է Ռուսաստանի և Հայաստանի միջև համագործակցության թուլացում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

News.ru-ն գրում է, որ ըստ քաղաքագետ Եվգենի Սատանովսկու Մոսկվայի և Երևանի միջև սերտ համագործակցություն է ստեղծվել, սակայն ժամանակի ընթացքում այն ​​կթուլանա։ Հայաստանի իշխանությունները թքած ունեն ղարաբաղյան խնդրի և անգամ սեփական հանրապետության ճակատագրի վրա, ասել է նա Մոսկվայում տեղի ունեցած արտասահմանյան գրականության գրադարանի «Հումանիտարիում» ամենամյա փառատոնում։

«Պետությունների միջև բարեկամություն չկա, չի եղել և չի լինի։ Բայց կա համագործակցություն, օրինակ Ռուսաստանի և Հայաստանի, կամ Ռուսաստանի և Թուրքիայի միջև։ Մոսկվայի և Երևանի միջև համագործակցությունը սերտ է: Բայց, իմ կարծիքով, դա կթուլանա։ Հայաստանի գործող իշխանությանը չի հետաքրքրում ո՛չ Ղարաբաղը, ո՛չ էլ ընդհանրապես երկրի ճակատագիրը։ Եվ ոչինչ հնարավոր չէ անել, դա փաստ է: Միաժամանակ այն ընտրվել է հայ հասարակության կողմից»,- շեշտել է Սատանովսկին։ Նա այն կարծիքին է, որ հայերը չպետք է թերագնահատեն Ռուսաստանի իշխանությունների վաստակը Ղարաբաղի կարգավորման հարցում։ Սատանովսկու խոսքով Հայաստանի ներկայությունը Ղարաբաղում ապահովված է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի շնորհիվ, սակայն դա կարող էր և չլինել։ «Եվ, ընդհանրապես, մեծ հարց է, թե ինչ կլինի Հայաստանի հետ»,- կասկածներ է հայտնել փորձագետը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչումը թույլ կտա երկու հանրապետությունների միջև խաղաղության համաձայնագիր ստորագրել։ Նրա խոսքով Ադրբեջանը պետք է ճանաչի 29,8 հազար կիլոմետր «միջազգայնորեն ճանաչված» հայկական տարածքը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular