ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ազատագրում» շարժման առաջնորդ Միկա Բադալյան. «Հայաստանն առանց Ռուսաստանի կվերածվի Էրմենիստանի»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Novostivl.ru-ն գրում է, որ «Ազատագրում» շարժման առաջնորդ Միկա Բադալայանն ասել է, որ եթե Հայաստանը փչացնի իր հարաբերությունները Ռուսաստանի հետ, ապա ստիպված է լինելու հրաժեշտ տալ ոչ միայն Արցախին, այլ նաև իր տարածքների մեծ մասին։ Այդ մասին հայտնել է «Московский Комсомолец» հրատարակությունը։ Բադալայանը կարծում է, որ ամերիկացի զինվորականները անպայման կհայտնվեն Գյումրիի բազայում ՌԴ ԶՈւ զինվորական անձնակազմի հետ միասին, ինչից Իրանը ուրախ չի լինի։ Բացի այդ, Հայաստանին կզրկվեն գազի և էլեկտրաէներգիայի վաճառքի արտոնյալ պայմաններից։

Այսպիսով, արտադրության ծախսերը կավելանան։ Եվ հաշվի առնելով այն, որ Հայաստանը լինելու է ԱՄՆ-ի հովանու տակ, ստիպված է լինելու դադարեցնել համագործակցությունը ռուսական շուկայի հետ։ Ռուսական ապրանքների փոխարեն խանութներում կհայտնվեն թուրքական ապրանքներ, ինչը կդառնա Անկարայի տնտեսական էքսպանսիայի սկիզբը։

«Կարելի է երկար թվարկել, բայց մի բան է պարզ դառնում, որ Հայաստանի համար նման քաղաքականությունը աղետ է և լիակատար մտնել Թուրքիայի տակ, որն էլ անվերապահորեն կբերի Հայաստանի վերափոխմանը Էրմենիստանի»,- հայտարարել է քաղաքական գործիչը։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular