ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՖՈՏՈՇԱՐՔ․ Քրդական ծագմամբ 23-ամյա դանիացի ուսանողուհին 100 ահաբեկչի է սպանել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դանիացի 23-ամյա Ջոաննա Պալանին, ով քաղաքագիտության բաժնի ուսանողուհի է, հանրահայտ է դարձել Իրաքում և Սիրիայում իսլամիստների դեմ իր պայքարով:

Ինչպես ներկայացնում է Boredpanda.com-ը, Ջոաննան իրանա-քրդական արմատներ ունի և ծնվել է իրաքյան Ռամադի քաղաքի ներգաղթյալների ճամբարում, երբ Պարսից ծոցում ընթանում էր իրաք-քուվեյթյան պատերազմը: Այժմ 23-ամյա աղջիկը պայքարում է «Իսլամական պետության» գրոհայինների դեմ և հաջողացրել է 100 ահաբեկչի սպանել:

Ինչպես նշվում է Ջոաննան առաջին անգամ ձեռքը հրացան է վերցրել 9 տարեկանում, իսկ 2014-ին նա հեռանում է Կոպենհագենի համալսարանից և մեկնում Սիրիա: «Փեշմերգա» քրդական զորամիավորման կազմում Ջոաննան կռվել է Սիրիայի և Թուրքիայի սահմանին գտնվող Քոբանիում, օգնել է ազատագրել Իրաքում գերեվարված եզդի աղջիկներին:

Նրա գործողությունները հայտնի են դարձել Դանիայում, և երկրի իշխանություններն արգելել էին աղջկան վերադառնալ պատերազմական տարածաշրջան, երբ վերջինս տուն էր վերադարձել 2015-ի սեպտեմբերին: Նրա անձնագիրն առգրավել են և ահաբեկիչ են համարում հայրենիքում:

 
 
 
 
 
 
 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular