Եվրահանձնաժողովը պատրաստվում է էլեկտրաէներգիայի անջատումներին
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԵվրահանձնաժողովը պատրաստվում է էլեկտրաէներգիայի անջատումներին եւ այլ արտակարգ իրավիճակների , գրում է RND-ը՝ հղում անելով ճգնաժամային կառավարման հարցերով եվրահանձնակատար Յանեզ Լենարչիչին։
Նրա խոսքով՝ ԵՄ-ն պատրաստվում է երկու սցենարի։ Առաջին սցենարի դեպքում միայն փոքր թվով անդամ պետությունների վրա կազդեն էլեկտրաէներգիայի խափանումները, եւ ԵՄ մյուս երկրները կկարողանան էլեկտրաէներգիա մատակարարել տուժած անդամներին: Բայց եթե միաժամանակ տուժեն մեծ թվով պետություններ, դաշինքի երկրները ստիպված կլինեն սահմանափակել իրենց շտապ օգնության մատակարարումները մյուս անդամներին, եւ Եվրահանձնաժողովը կարող է հոգալ կարիքները իր ռազմավարական պահուստից։
Ապրիլին Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ սկսել է գազի պահեստավորման արշավ՝ ուժեղացնելու իր պաշտպանությունը քիմիական, միջուկային եւ կենսաբանական միջադեպերից: