Գերիների վերադարձի հարցում ամենամեծ ներդրումն ունեցել է Սիրանույշ Սահակյանը. «Հրապարակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ նախ ադրբեջանական լրատվամիջոցները, ապա հայկական պաշտոնական աղբյուրները հաղորդեցին, որ Ադրբեջանը Հայաստանին է հանձնում վերջին ռազմական գործողությունների ժամանակ գերեվարված 17 զինծառայողի: Ապա ՀՀ ՊՆ-ն հրապարակեց վերադարձող ռազմագերիների անունները, Նիկոլ Փաշինյանն իր երախտագիտությունը հայտնեց ԱՄՆ-ին` գերիների վերադարձն ապահովելու համար: Իսկ հայ իրավապաշտպանները շեշտում էին, որ ով ինչքան էլ փիառվի գերիների թեմայով, նրանց վերադարձի հարցում ամենամեծ ներդրումն ունեցել է իրավաբան Սիրանույշ Սահակյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում