ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


5 խորհուրդ գինեկոլոգից, որոնց պետք է հետևի յուրաքանչյուր կին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ
Կանանց առողջությունը ոչ միայն շատ կարևոր է, այլև փխրուն: Այն շատ դժվար է պահպանել, սակայն հենց կնոջ բարեկեցությունից է շատ հարցերում կախված ամբողջ ընտանիքի բարօրությունը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 5 կարևոր խորհուրդ գինեկոլոգից, որոնց հետևելու դեպքում կանայք իրենց շատ ավելի վստահ ու առողջ կզգան:

 1.    Հարկավոր է պարբերաբար այցելել գինեկոլոգին

 Շատերը կարծում են, որ ցավի բացակայության դեպքում բժշկին այցելելն անիմաստ է, սակայն սա շատ սխալ կարծիք է: Հարկավոր է տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ խորհրդակցել բժշկի հետ՝ նույնիսկ լավ ինքնազգացողության դեպքում: Հարկ է հիշել, որ հիվանդությունը շատ ավելի հեշտ է կանխարգելելը, քան այն բուժելը՝ հատկապես, եթե խոսքը կանանց հիվանդությունների մասին է: Միայն տհաճ զգացողությունների ժամանակ գինեկոլոգին դիմելու դեպքում կարելի է կորցնել բուժման համար անհրաժեշտ ժամանակը:

 Համարվում է, որ 18 տարեկանից սկսած հարկավոր է պարբերաբար այցելել գինեկոլոգին, սակայն այսօր երիտասարդները հաճախ շատ ավելի վաղ տարիքում են սկսում սեռական կյանք վարել, ուստի գինեկոլոգին այցելելու ճիշտ ժամանակը կախված է միայն մարդուց: Բժիշկի մոտ կարելի է ճիշտ խորհուրդներ ստանալ և ստուգել առողջական վիճակը: Պրոֆիլակտիկ ստուգումը ցանկալի է անցկացնել դաշտանային ցիկլի մեջտեղում: 

2.    Հարկավոր է ուշադրություն դարձնել արտադրությանը

Սեռական օրգաններից նկատվող արտադրությունը մշտապես առկա է յուրաքանչյուր կնոջ կյանքում, սակայն ամեն ինչ կախված է այդ արտադրության բնույթից, որը կարող է փոխվել ինչպես դաշտանային ցիկլի տարբեր փուլերում, այնպես էլ որևէ հիվանդության դեպքում: Օրինակ՝ սպիտակ կաթնաշոռային արտադրությունն ու ուժեղ քորը խոսում են սնկային հիվանդության մասին: Տարօրինակ հոտով հեղուկ, անգույն արտադրությունը, որն ի հայտ է գալիս սեքսով զբաղվելուց հետո, կարող է լինել բակտերիալ վագինոզի՝ մինչև 40 տարեկան կանանց շրջանում ամենատարածված սեռավարակի արդյունքում, իսկ տհաճ հոտով կանաչավուն ու պղպջակներով լորձը վկայում է տրիխոմոնիազի մասին:

 3.    Հարկավոր է հիշել ապահով սեքսի մասին

 Գինեկոլոգները վստահ են, որ ոչ մի դեպքում չի կարելի անուշադրութան մատնել ապահովությունը սեքսի ժամանակ՝ նույնիսկ, եթե զուգընկերները լիովին վստահում են միմյանց: Բնականաբար անցանկալի հղիությունից և հիվանդություններից պաշտպանվելու ամենապարզ ու հասանելի տարբերակը պահպանակներն են, որոնք գրեթե կատարյալ պաշտպանություն են ապահովում, չունեն հակացուցումներ ու չեն առաջացնում կողմնակի բարդություններ: Կա նաև մի վարակ` հեպատիտ B-ն, որը նույնպես փոխանցվում է սեռական ճանապարհով, սակայն դրա կանխարգելման համար գոյություն ունի հատուկ պատվաստանյութ: Պատվաստումներն իրականացվում են երեք փուլով (10-12 տարին մեկ):

 4.    Ճիշտ ծանրաբեռնվածություն

 Կանանց օրգանիզմը, անատոմիական առանձնահատկություններից ելնելով, նախատեսված չէ մեծ ծանրությունների ու ծանրաբեռնվածության համար: Բանը նրանում է, որ որովայնի հատվածի վրա մեծ ճնշում գործադրելը բացասաբար է ազդում կոնքի օրգանների վրա, ինչը կարող է հանգեցնել անմիզապահության ու սեռական կյանքի հետ կապված խնդիրների առաջացմանը: Սա է պատճառը, որը հարկավոր է շատ ավելի ուշադիր լինել ինչպես առօրյայում, այնպես էլ սպորտով զբաղվելիս:

 5.    Հարկավոր է երեխաներին հաղորդակից դարձնել ճիշտ սեռական կյանքին

 Մայրիկները պետք է անպայման զրուցեն իրենց դստրերի հետ սեռական կյանքի և հակաբեղմնավորիչների մասին՝ հատկապես, երբ լրանում է երեխայի 12-13 տարին: Շատ կարևոր է հոգեբանական պատնեշը հաղթահարելը, քանի որ այլ աղբյուրներից ստացված տեղեկատվությունը կարող է կործանարար լինել երեխայի համար: Մայրը պետք է դստերը խորհուրդ տա լավ գինեկոլոգի մոտ ստուգվել, սակայն ոչ մի դեպքում չպետք է պարտադրի այդ ստուգումը:

 Նաև հարկավոր է բացատրել երեխային, որ նորաձևությունը կարող է երբեմն կործանարար լինել առողջության համար, ուստի մինի-կիսաշրջոզգեստների, կիպ ջինսե տաբատների, կարճ ձմեռային բաճկոնների ու սինթետիկ կտորներից կարված ստրինգերի մասին ցանկալի է մոռանալ: Երեխան պետք է իմանա, թե ինչու չի կարելի կրել խոնավ լողազգեստ ու նստել քարե նստարաններին՝ հատկապես դաշտանի օրերին:

 Բացի այդ, երեխան դեռ մանկուց պետք է ծանոթ լինի անձնական հիգիենայի կանոններին՝ հետագայում բազմաթիվ խնդիրներից խուսափելու համար:

 Հարկ է նաև հիշել, որ առողջության պահպանման համար շատ կարևոր գործոն է նաև բժշկի և հիվանդի միջև վստահությունը: Հաճախ որևէ բժշկի կոպիտ կամ անհարգալից վերաբերմունքի պատճառով հիվանդները չեն ցանկանում խորհրդակցել ոչ մի բժշկի հետ, ինչի հետևանքով խնդիրներն էլ ավելի են խորանում: Հենց սա է պատճառը, որ մասնագետները խորհուրդ են տալիս գտնել որևէ բժշկի, որը կհամապատասխանի բոլոր պանահջներին և չի վանի ո՛չ իր վերաբերմունքով, ո՛չ էլ մասնագիտական տվյալներով: Բացի այդ, մշտական բժիշկը ծանոթ է լինում հիվանդի խնդրին և նրա օրգանիզմի յուրահատկություններին, ուստի շատ ավելի արագ կգտնի հիվանդության պատճառն ու անհրաժեշտ բուժումը:

 Նյութի աղբյուրը՝ med-info.ru

 Հեղինակը՝ Քսենիա Վոլկոնսկայա

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular