ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանական շանտաժ Ռուսաստանի դեմ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթով և «հավաստի աղբյուր» ստորագրությամբ շանտաժի իր արշավը։ Նրա երկրորդ հրապարակումը վերնագրված է՝ «Ի՞նչ է ուզում Ռուսաստանը Հայաստանից»։

Ըստ աղբյուրի՝ ՌԴ-ն ցանկանում է Հայաստանը դարձնել միութենական պետության կամ Ռուսաստանի մաս։ Կայքը գրում է, թե Ուկրաինայի դեպքում նման արդյունքի համար Ռուսաստանն օգտագործում է ռուսական և բելառուսական զորքերը, Հայաստանի դեպքում օգտագործում է Ադրբեջանի և որոշ չափով էլ Հայաստանում տեղակայված ռուսական զորքերը։

Ըստ փաշինյանական դեղին մամուլի՝ Ղարաբաղի պարագան ևս մտնում է այս տրամաբանության մեջ որոշակի տարբերությամբ։ Ռուսաստանին պետք չէ Ղարաբաղի հարցի լուծումը, որպեսզի պահպանի ազդեցության լծակները թե՛ Հայաստանի և թե՛ Ադրբեջանի վրա։ Միջանցքի հարցում էլ «անանուն աղբյուրը» գրում է. «Ռուսաստանը ՀՀ տարածքով միջանցքի հիմնական շահառուն է, որովհետև թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան, թե՛ Ռուսաստանը ուզում են, որ ՀՀ տարածքով լինի միջանցք ՌԴ վերահսկողության ներքո»։

Ավելորդ չէ ասել, որ արտաքին քաղաքական վեկտորը փոխելու փաշինյանական վարչախմբի փորձերի շրջանակներում այս հրապարակումները ավելի շուտ շանտաժ են և հակառուսականության իսկական դրսևորում։ Ոչ միայն Հայաստանում, այլ նաև ռուսական քաղաքական շրջանակներում հստակ գիտակցում են, որ նույնիսկ, եթե հրապարակման տակ հոգով խմբագիր մնացած Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը չէ, այլ գրված է «հավաստի աղբյուր», իրականում այս ամենի հետևում կանգնած է հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը և իր այս հրապարակումներով կոնկրետ հանձնարարություն է իջեցնում իր վարչախմբի ներկայացուցիչներին՝ հակառուսական հիստերիա սկսել Հայաստանում։

Նույնիսկ ԱՄՆ միջնորդությամբ 17 գերիներին Հայաստան վերադարձնելու հանգամանքը փաշինյանական վարչախումբն օգտագործում է հակառուսական հիստերիա բարձրացնելու համար՝ անընդհատ ֆիքսելով, թե միայն Միացյալ Նահանգներն են աջակցում Հայաստանին, այլ ոչ՝ ռազմավարական դաշնակից Ռուսաստանը։ Ըստ էության, երեկ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է այս հրապարակմանը՝ այն անհեթեթություն անվանելով։

Իհարկե, այլ արձանագրում դժվար էլ աներ ռուսական իշխանությունը, սակայն փաստն այն է, որ այս հանգամանքը բավականին լուրջ հետևանքներ է ունենալու Հայաստանի համար և, ըստ էության, Փաշինյանը վա բանկ է գնում՝ ամեն կերպ փորձելով Հայաստանը կտրել Ռուսաստանի ազդեցությունից և դնել իր արևմտյան տերերի ազդեցության տակ։ Թե ինչ հետևանքներ դա կարող է ունենալ Հայաստանի համար, գործող վարչախմբին բնականաբար չի հետաքրքրում։

Դավիթ Հովհաննիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular