ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք որոշակի լավատեսություն ենք զգում Հայաստանի հետ խաղաղության գործընթացի վերաբերյալ. Ալիև

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի օկուպացիայի տակ գտնվող Ակնայի շրջանում անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին, մասնավորապես՝ խաղաղության հաստատման գործընթացին, գրում է haqqin.az-ը:

«Մենք որոշակի լավատեսություն ենք զգում խաղաղության գործընթացի վերաբերյալ։ Մի քանի օր առաջ տեղի ունեցավ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը՝ առաջին նման հանդիպումը՝ կապված խաղաղության պայմանագրի տեքստի պատրաստման հետ։ Հուսով ենք, որ դա երկար չի տևի: Մենք գիտենք այն մարտավարությունը, որը սովորաբար օգտագործում է Հայաստանը, երբ «չի ցանկանում» (չակերտները`Tert.am) բանակցել, օրինակ՝ ղարաբաղյան հակամարտության շուրջ 27 տարի տևած բանակցություններում։ Եթե այսպես շարունակվի, խաղաղություն չի հաստատվի։ Եվ եթե սա Հայաստանի ընտրությունն է, ապա նա հերթական լուրջ սխալն է անում»,-հայտնել է Ալիևը՝ ելույթ ունենալով Ադրբեջանի քաղաքաշինության ազգային համաժողովում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular