ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանի համար արդիական է դարձել Հայաստանում իշխանափոխության հարցը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուսաստանի քաղաքական շրջանակների համար հիմա առավել քան երբևէ արդիական է դարձել Հայաստանում իշխանափոխության հարցը, և ռուսները նախապատվությունը տալիս են ոչ թե հեղաշրջումներին ու հեղափոխություններին, այլ սահուն՝ մասնակի իշխանափոխությանը, երբ իշխանական վերնախավն է փոխում վարչապետին։

Մեր տեղեկություններով, անգամ գործող վարչախմբի ներսում և հայաստանյան օլիգարխիայի մեջ կարծրացել է գիտակցումը, որ Նիկոլ Փաշինյանը պետք է գնա, չունի այլևս լեգիտիմություն։

Ռուսական շրջանակներն այս առումով նայում են նաև խնդրի լուծման սահմանադրականությանը և, այդ իմաստով, ՀՀ ԱԺ նախագահի թեկնածությունն առավել հարմար է։ Հաշվի են առնվում նաև Ալեն Սիմոնյանի անձնային որակները, ունեցած հավակնությունները։

Երեկ խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Ալեն Սիմոնյանին ուղիղ հարց տվեցին իշխանափոխության վերաբերյալ։ Պատասխանելով, թե այս պահին չի տեսնում այլ մարդ, քան Նիկոլ Փաշինյանն է, Ալեն Սիմոնյանը, համենայն դեպս, ապահովագրեց իրեն «այս պահին» արտահայտությամբ։ Այս պատասխանով ԱԺ նախագահը նաև դրսի և հայաստանյան շրջանակներին ակնարկեց, թե բաց է խոսակցության համար։

Հոկտեմբերի 9-ին Ալեն Սիմոնյանը մեկնելու է Մոսկվա՝ ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հրավերով։ Պաշտոնական օրակարգից զատ, մեր մոսկովյան աղբյուրների փոխանցմամբ, Ալեն Սիմոնյանը կարող է մի շարք հանդիպումներ ունենալ ռուսաստանյան քաղաքական և ուժային շրջանակների հետ։ Մասնավորապես, հնարավոր է նրա հանդիպումը ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի հետ։ Վերջինս Հայաստանում բավական լուրջ ազդեցություն ունի, իսկ արտաքին հետախուզության ծառայությունն էլ իշխանափոխությունների բավական մեծ փորձ։ Այդ հանդիպմանը քննարկվելու է ոչ միայն ներհայաստանյան քաղաքական անցուդարձը, գործող վարչախմբի կողմից քաղաքական վեկտորի փոփոխությանն ուղղված քայլերը, այլև մասնակի իշխանափոխության հարցը։

Լևոն Կիրակոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular