ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանին պարտադրում են խաղաղության արևմտյան պլանը. բլեֆ՝ Փաշինյանի դեմքը փրկելու համար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, բացի պաշտոնական հաղորդագրություններից, այլ՝ կարևոր շերտեր է բացահայտում։ Հանդիպմանը, որն անցել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հովանավորությամբ, կողմերին հստակ ասվել է, որ կմնան բանակցությունների սենյակում, մինչև չպայմանավորվեն խաղաղության պայմանագրի դետալների շուրջ։ Սա, ի դեպ, ամերիկյան հին մեթոդ է, և առաջին անգամը չէ, որ կիրառվում է։

Մեր տեղեկություններով, Հայաստանի գործող իշխանությունները, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը համակերպվել են Արևմուտքի պարտադրած խաղաղության տարբերակին, և այն առաջիկայում ստորագրվելու է։ Ի տարբերություն ռուսական առաջարկի, երբ ԼՂ հարցի կարգավորումն ու կարգավիճակի հարցը առկախվելու էր, արևմտյան տարբերակը ենթադրում է խնդրի համապարփակ լուծում, այդ թվում՝ Արցախի ճանաչում Ադրբեջանի կազմում, սահմանազատման և սահմանագծման իրականացում, նաև Ադրբեջանին ՀՀ տարածքով միջանցքի տրամադրում։

Փաշինյանի դեմքը փրկելու համար որոշվել է, որ պայմանագրում «միջանցք» բառ չի լինի, սակայն դրանից հարցի էությունը չի փոխվում։ Իրականում դա հենց միջանցք է լինելու՝ առանց հայկական կողմից մաքսային վերահսկողության հնարավորության։ Առաջարկներից մեկն էլ Արցախի և Ադրբեջանի՝ իրար հետ շփման մեխանիզմի ներդրումն է, սա ևս արվում է գործող իշխանությունների դեմքը փրկելու համար, մինչդեռ զուտ բլեֆ է, հիմնական փաստաթղթով տրամադրվում է Արցախն Ադրբեջանին, միայն ինտեգրման խնդիրն է, որ Արցախի այսօրվա իշխանությունը կարողանա այդ ինտեգրումն ապահովի։

Լավագույն դեպքում Ադրբեջանը բարեհաճի թույլ տալ Հայաստանի հետ Արցախի կապը։ Ի դեպ, այս հարցում էլ գլխավոր դերակատարումը վստահվել է հաշված օրերի ընթացքում Արցախի պետնախարարի պաշտոնը զբաղեցնող Ռուբեն Վարդանյանին։ Նա կոնսենսուսային ֆիգուր է թե՛ ռուսների, թե՛ Արևմուտքի համար։ Վարդանյանը պետք է լինի այն օղակը, որը կարողանա ադրբեջանցիների հետ լեզու գտնել, ապահովել ինտեգրումը։

Պարզ է, որ չի կարող ռուսական կապիտալով մարդը որևէ երկրում պաշտոն զբաղեցնի առանց ռուսների դաբռոյի, բայց Վարդանյանը նաև լուրջ գլոբալ կապեր ունի, և Արևմուտքն ու Ռուսաստանը նրա հարցում համաձայնության են եկել, առավել ևս այն ինտեգրման խնդիրը որ պետք է նա լուծի, բխում է Արևմուտքի պլաններից։

Գարիկ Մարտիրոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular