ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2 բալիստիկ հրթիռ դեպի Ճապոնական ծովը. Հս. Կորեան տարեսկզբից ի վեր 24-րդ հրթիռային փորձարկումն է արել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հյուսիսային Կորեան հինգշաբթի երկու բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծով։ Այս մասին հայտնել է Ճապոնիայի առափնյա պահպանության ծառայության, գրում է ՏԱՍՍ-ը։

Հրթիռները արձակվել են 15 րոպե տարբերությամբ։ Ըստ առափնյա պահպանության ծառայության՝ երկուսն էլ ընկել են ծովը։ Տարածքում գտնվող ձկնորսական նավակներին զգուշացվել է չմոտենալ բեկորներին:

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան, մեկնաբանելով արձակումը, լրագրողներին ասել է, որ ԿԺԴՀ-ի նման գործողությունները «անընդունելի են և սպառնում են անվտանգությանը»։

Տարեսկզբից սա 24-րդ հրթիռային փորձարկումն է Հյուսիսային Կորեայի կողմից։ Նախորդը տեղի է ունեցել հոկտեմբերի 4-ին, երբ Փհենյանը միջին հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել, որի թռիչքի ուղին անցել է Ճապոնիայի հյուսիսային հատվածով։ Այն անցել է 4,6 հազար կմ տարածություն և ընկել Խաղաղ օվկիանոսում։ Թռիչքի հեռահարությունը, ինչպես նշում է Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը, դարձել է առավելագույնը ԿԺԴՀ-ում հրթիռային փորձարկումների ամբողջ ընթացքում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular