ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պրահայում մեկնարկել են Շառլ Միշելի և Ալիևի բանակցությունները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում մեկնարկել են Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները:

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտնել էր, որ մեկնում է Պրահա, որտեղ հանդիպում կունանա երեք երկրի ղեկավարի հետ։

«Ես մեկնում եմ Պրահա և քառակողմ հանդիպում է նախատեսված իմ և Ադրբեջանի նախագահի, Ֆրանսիայի նախագահի և ԵՄ խորհրդի նախագահի միջև։ Նախատեսված է  հանդիպում Թուրքիայի նախագահի հետ։ Եթե որևէ բան չփոխվի, հիմնական հանդիպումները կլինեն սրանք, և այդ հանդիպումները խաղաղության օրակարգի քննարկման մեջ են տեղավորվում»,–ասել է Փաշինյանը, հավելելով, որ Պրահայից մեկնելու է Սանկտ Պետերբուրգ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular